Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուրջ փորձություն Ստրասբուրգում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է պաղպաղակի առաջին գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր «Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ». Աժ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան «Սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թողություն խնդրեք». Սասուն Միքայելյան Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար Ոմանք փորձում են բռնության մշակույթը վերակենդանացնել. Նիկոլ Փաշինյան Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք և մերժում ենք կարծրացած գաղափարախոսությունները. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում

ՀՀ հինգ ամենախոշոր համայնքների բյուջեի կատարողականը. ո՞րն է առաջինը

Հայաստանի 915 համայնքները միմյանցից բավականին տարբերվում են իրենց վարչական տարածքների չափերով, բնակչության թվով, բյուջեների եկամտային կարողություններով, ծախսային կարիքներով և այլ ցուցանիշներով: Սակայն, ՀՀ բոլոր համայնքների (բացառությամբ Երևանի), անկախ դրանց առանձնահատկություններից, ՏԻՄ-երի լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները սահմանվում են նույն` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: 

Նշված 915 համայնքների ՏԻՄ-երը նմանատիպ (որակի և քանակի առումով) ծառայություններ չեն մատուցում (և չեն էլ կարող մատուցել) իրենց համայնքների բնակիչներին: Ծառայությունների մատուցման արդյունավետությունը մեծապես կախված է ՏԻՄ-երի կողմից վարվող բյուջետային ծախսային քաղաքականությունից: 

ՏԻՄ-երը շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում օրենսդրական այն պահանջի վրա, ըստ որի, նրանք առաջնահերթ պետք է իրականացնեն իրենց պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, որից հետո միայն` կամավոր լիազորությունները: Արդյունքում, ՏԻՄ-երը հաճախ խախտում են օրենքի պահանջները՝ ֆինանսավորելով կամավոր լիազորությունները` պարտադիր լիազորությունների փոխարեն: 

«Փաստ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ հինգ ամենախոշոր քաղաքների 2018 թվականի բյուջեի կատարողականները: Ըստ այդմ, ունենք հետևյալ պատկերը. Երևան՝ 82,5% Գյումրի՝ 98,2%, Վանաձոր՝ 100 %, Աբովյան՝ 104,7%, իսկ Արմավիրի առումով ուղղակի ոչ մի կերպ հնարավոր չեղավ ճշտել որևէ թվային տվյալ: Ըստ էության, ստացվում է այնպես, որ ՀՀ խոշոր քաղաքներից բյուջեի կատարման մասով առաջատարը Աբովյանն է: Ի դեպ, եթե զուգահեռ տանենք մեծությամբ վեցերորդ քաղաքի՝ Հրազդանի հետ, որպես նույն մարզի քաղաքներ, ապա Կոտայքի մարզկենտրոնն իր 2018թ. բյուջեն կատարել է 77,3%-ով:

website by Sargssyan