Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԵԿՄ նոր կարգավիճակը. հարց, որին չպատասխանեց համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հասարակության մեծամասնության համար ապրիլը 7-ը նույնանում է մայրության, գեղեցկության, ծաղիկների հետ, սակայն հենց այդ օրն էին երկրապահները որոշել անցկացնել իրենց պատմական համագումարը։ Ինչո՞ւ պատմական, որովհետև 12-րդ համագումարն ինչ-որ իմաստով գիծ պետք է քաշեր ԵԿՄ գործունեության նախորդ ու ապագա գործունեության միջև։ Ընդ որում՝ պարզունակ կլիներ, եթե պատմականությունը հիմնավորվեր միայն այն փաստով, որ գեներալ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց կալանավորումից հետո ԵԿՄ-ում ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ։

Իրավիճակն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Երբ այլևս չկա Մանվել Գրիգորյանի խնդիրը, ապա դա բնավ էլ չի նշանակում, թե լուծված են երկրապահության, կամ նրա ու պետության հարաբերությունների իրոք բարդ, ինստիտուցիոնալ լուծում պահանջող խնդիրները։ Բնավ, ընդ որում՝ դրանք լուծելու առաքելությունը չի կարող սահմանափակվել մեկ համագումարով կամ ընտրված վարչությունով

Երկրապահության ու պետության հարաբերությունների խնդիրը խորքային իմաստով ծագել է դեռ արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը որոշեց գնալ կոնյուկտուրային ճանապարհով. պատերազմի վետերանների համար չստեղծվեցին Հայաստանի նոր բազմաշերտ իրականություն վերադառնալու ինստիտուցիոնալ հիմքեր ու շեշտը դրվեց, այսպես կոչված, ռազմական էլիտայի ձևավորման վրա։ Դա իշխանության համար ամենահարմար ճանապարհն էր, սակայն ոչ մի լավ բան չէր խստանում ո՛չ ԵԿՄ-ին, ո՛չ էլ, առավել ևս, պետության հեռանկարին։ Քանի կենդանի էր խարիզմատիկ Վազգեն Սարգսյանը, այս խնդիրը տեսանելի չէր, որովհետև նա իր ներկայությամբ կարողանում էր փակել ինստիտուցիոնալ բացը ու արդյունավետ կամուրջ լինել պետության ու երկրապահության հարաբերություններում։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ ԵԿՄ նախագահի ու պաշտպանության նախարարի պաշտոնում չհայտնվեց որևէ գործիչ, որը կարողանար իր հեղինակությամբ բովանդակություն հաղորդել միությանը, նրա գործունեությանը, ու սկսվեց ԵԿՄ ճգնաժամի գործընթացը, որը հանգեցրեց բոլորիս հայտնի իրադարձություններին։ ԵԿՄ-ն ոչ միայն պառակտվեց ու ժամանակի ընթացքում առաջացան մի քանի, նույնիսկ տասնյակ նոր կառույցներ, այլ հայտնվեց երկու իրարամերժ գործընթացների թիրախում։ Մի կողմից՝ Հայաստանում ձևավորվում էր օլիգարխիա, ու իշխանությունները փորձում էին, այսպես կոչված, երկրապահական էլիտային դարձնել դրա կարևոր բաղադրիչը, մյուս կողմից՝ ընդդիմադիր գրեթե բոլոր հարթակները, հատկապես ընտրությունների ժամանակ, փորձել են կռված տղաներին բերել հրապարակներ։ ԵԿՄ-ի շուրջ նման կոնտրաստային զարգացումների կուլմինացիան դարձան 2008-ի հայտնի իրադարձությունները, ինչից հետո միության ինստիտուցիոնալ, բովանդակային դեգրադացիան ինքնին անխուսափելի էր, կանխորոշված։

Արդյո՞ք նախօրեին կառավարության նիստերի դահլիճում համագումարի հավաքված երկրապահներն ունեն իրավիճակի նման խորքային ընկալում կամ այն հաղթահարելու ուղիներ։ Հարցն, անշուշտ, հռետորական է, սակայն նաև՝ պրակտիկ, որովհետև առանց խորքային լուծումների՝ չի կարող ո՛չ արժևորվել ԵԿՄ ներկան ու ո՛չ էլ ուրվագծվել միության ապագան։

Սասուն Միքայելյանն, անշուշտ, պատերազմի բովով անցած լեգենդար հրամանատարներից մեկն է, ու նրա ընտրությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում արդեն տվել է իր դրական հետևանքները. միության վարչություն են վերադարձել մարդիկ, ովքեր տարիների ընթացում հեռացել էին նրանից՝ շատ դեպքերում ստեղծելով իրենց ոչ այնքան արդյունավետ միությունները։ Մյուս կողմից՝ ցանկացած միասնություն պետք է ունենա ռացիոնալ հիմք, հակառակ պարագայում՝ ինքնանպատակությունը ժամանակի ընթացքում կարող է ծնել նոր ինտրիգներ ու խմորումներ։

Համագումարը լուծեց ԵԿՄ միասնականության վերականգնման խնդիրը, սակայն չպատասխանեց հիմնական հարցին՝ ո՞րն է ԵԿՄ տեղը նոր Հայաստանում կամ հետհեղափոխական համատեքստում։ Երկրապահները հույս ունեն, որ քանզի ԵԿՄ նոր նախագահի պաշտոնում հայտնվել է գործող իշխանության առանցքային դերակատարներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ապա նա կարող է գտնել այդ հարցի պատասխանը։ Սա պարզունակ ընկալում է, որովհետև այդ հարցի պատասխանը չունի անգամ իշխանությունը կամ ունի պատասխան, որը գուցե այնքան էլ հաճելի չլինի հարյուրավոր երկրապահների համար, որոնք տարիներ շարունակ ԵԿՄ-ն համարել են ոչ այնքան հասարակական կազմակերպություն, որքան պետական հիմնարկ, որը պետք է լուծում տա իրենց բազում հարցերին ու նույնիսկ քվոտայավորի այս կամ այն հրամանատարի գործունեության ոլորտները։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունները նման դեր ԵԿՄ-ին չեն վերապահում՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ միության վարչության ղեկավար է ընտրվել իրենց կուսակիցը։

«Հերոսությունը ամենօրյա խնամք պահանջող կարգավիճակ է»,- ԵԿՄ երեկվա համագումարում արդարացիորեն հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու սա է լինելու միության նկատմամբ իշխանության նոր քաղաքականության առանցքային դրույթը։ Ասել կուզի, որ հրամանատարները պետք է խնայեն իրենց հերոսությունը՝ այն արտոնությունների համակարգում մսխելու փոխարեն։ Այլ խոսքով՝ ԵԿՄ-ն երեկ վերադարձել է ոչ թե 1999թ., երբ ընդհատվեց Վազգեն Սարգսյանի կյանքը, այլ 90-ականներ, երբ պետք է նոր բովանդակությամբ ճշտի պետության հետ իր հարաբերությունները։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»