Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Դրսում» մեծ պահանջարկ է վայելում հայկական տեքստիլ արտադրանքը

mir24.tv-ն «Եվրոպական ստանդարտ. հայկական թեթև արդյունաբերությունը գրավում է ղազախական շուկան» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե առաջ Հայաստանը հիմնականում արտահանում էր գյուղմթերք, ապա այժմ իրավիճակը փոխվում է: Ներկայումս արտասահմանում մեծ պահանջարկ է վայելում հայկական տեքստիլ արտադրանքը: Երևանի կարի ֆաբրիկան աշխատում է ԵԱՏՄ ստանդարտներով: Այստեղ հիմնականում կարում են մանկական հագուստ և այդ իսկ պատճառով օգտագործվում է միայն բարձրորակ հումք՝ բամբակ: Բամբակը ներկրվում է Իտալիայից և Ուզբեկստանից, իսկ սարքավորումները և գործիքները եվրոպական են, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական: Այս ամենն էլ հենց բերում է արտադրանքի մրցունակության: 

Ֆաբրիկայի արտադրանքի 90 տոկոսը գնում է ԵԱՏՄ շուկա, ընդ որում հիմնականում Ղազախստան: Օրինակի համար 2015 թվականին Ղազախստան արտահանումը աճել է 100 տոկոսով: Ներկայումս գործարանը ԵԱՏՄ սերտիֆիկատ է ստացել նաև գուլպեղենի արտադրության համար: Գուլպա գործող հաստոցը ժամանակակից և արդյունավետ է՝ մեկ գուլպա  1 րոպեում: Ընդ որում, բարձրարժեք բամբակյա թելից խիտ հյուսված գուլպաները լվանալուց հետո չեն դեֆորմացվում կամ փչանում:

Կամո Խաչիկյան

 
 
 
 
website by Sargssyan