ԵԿՄ-ն «հարմարեցնում» են իշխանություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՇաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: Այն ազատամարտիկները, ովքեր ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից: Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայել յանն ու իր թիմակիցները ևս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձևով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»: