Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադամանդ. իրո՞ք այն այդքան ամուր և թանկարժեք է

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ..

Ադամանդը վաղնջական ժամանակներից հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք քարերից մեկը, և անգամ ավանդապատումներից ու պատմությունից բոլորը գիտեն, որ հին հարուստները, սուլթանները և թագավորները դրանցից ունեցել են սնդուկներով։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ, ինչքան էլ զարմանալի է, ադամանդ առաջին անգամ մարդիկ տեսել են միայն 15-րդ դարում։ Իհարկե մինչ այդ էլ մարդիկ տեսել են այն, բայց դա եղել է ալմաստ, այլ ոչ թե ադամանդ։ Ալմաստը ածխածնի ալլոտրոպ բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և ունեն անփայլ ապակու գնդիկների տեսք։ Լավագույն ալմաստները կա՛մ անգույն են, կա՛մ երկնագույն։ Ալմաստը հղկելուց՝ նիստավորելուց հետո (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվի 57 հարթ նիստ, ավելի մանր քարերի դեպքում՝ 17 նիստ) այն դառնում է ադամանդ։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը հայերեն կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից, իսկ ադամանդ՝ հունարեն «աննվաճելի» բառից։ Այսինքն, ավելի պարզ ասած, ադամանդը ալմաստի հղկված տեսակն է։ Այնպես չէ, որ հնում ալմաստը չէին օգտագործում զարդերում, օգտագործում էին այդպես անմշակ վիճակում. այն ժամանակներում դրա մշակելը, ի տարբերություն այլ թանկարժեք քարերի, անհնար էր, քանի որ ալմաստը շատ կարծր նյութ է։ Այն, իհարկե, գեղեցիկ քար չէր, բայց շողշողուն էր և այդ իսկ պատճառով օգտագործվում էր, բացի դա, այն նաև այնքան էլ թանկ չէր։ Ալմաստի հղկում առաջին անգամ հնարավոր է դարձել իրականացնել 15-րդ դարի կեսերին՝ ալմաստի փոշու օգնությամբ։

Դա կատարել է Անտվերպենում ապրող Լյուդվիգ վան Բերկվեմը։ Իհարկե, Բերկվեմի հղկումը շատ պրիմիտիվ էր. նա այն իրականացրել է՝ ալմաստին տալով վարդի տեսք։ Դա առաջին քայլն էր, իսկ ալմաստ հղկելու գործընթացը շատ բարդ էր ու մանրազնին այն աստիճանի, որ Ֆրանսիայի կարդինալ Մազարինիի պատվերը տևել է տարիներ և ավարտվել է միայն 1660 թվականին։ Հետագայում ոսկերիչները այնպես կատարելագործեցին հղկումը, որ ստացվի այնպիսի ադամանդ, որ լույսը նրա ներսում ամբողջությամբ անդրադառնա և ստացվի գունախաղի էֆեկտ։ Ի դեպ, ալմաստի նման կարելի է հղկել նաև սպիտակ սապֆիրը, բյուրեղապակին, անգամ սովորական ապակին, բայց, այնուամենայնիվ, դրանից նրանք ադամանդ չեն դառնում, որովհետև չունեն այդ քարի գունախաղը։ Շատերն են կարծում, որ ադամանդը տարբերել այլ քարերից կարելի է փորձելով նրանով ապակի կտրել։ Իհարկե, սա ճիշտ է, բայց ներկայումս նմանապես ապակի են կտրում նաև արհեստական ճանապարհով ստացված ալմաստի չորս սինթետիկ անալոգները, որոնց էլ ավելի հաճախ են «հրամցնում» ադամանդի տեղ։ Այդ իսկ պատճառով ադամանդի ստուգման ամենահեշտ և ճշգրիտ մեթոդն է այն հղկված մասով դեպի ներքև դնել հարթ, ողորկ և սև մակերևույթին։ Այս վիճակում, ի տարբերություն մնացած քարերի, ադամանդի գունախաղը դադարում է։ Բայց, ի վերջո, ամենաճիշտը հատուկ մասնագետի մոտ ադամանդը ստուգել տալն է։

Հնուց ի վեր ալմաստը համարվել է անոչնչանալի։ Նախկինում անգամ համարում էին, որ ալմաստին մուրճով հարվածելիս ավելի շուտ մուրճը կկոտրվի, քան ալմաստը։ Իրականում ալմաստը փխրուն է, ինչպես և այլ պինդ միներալները։ Անգամ մուրճի հարվածով կարելի է ալմաստը ջարդել։ Ի դեպ, հին հույն բնագետ Պլինոսը համոզված էր, որ ալմաստը կարելի է ջարդել, եթե այն նախօրոք թրջվի այծի արյունով։ Իսկ միջնադարի բնագետ-գիտնական և փիլիսոփա Ալբերտ Մեծը այդ առիթով ճշտում է կատարել, ըստ որի, այծին մորթելուց և արյունը վերցնելուց առաջ անհրաժեշտ է այծին կերակրել համեմով և խմեցնել գինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև