Վրաստանում չեղարկել են դպրոցի ավարտական քննությունները
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի խորհրդարանը չորրորդ ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության՝ դպրոցներում 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների ավարտական քննությունները չեղարկելու առաջարկին, գրում է РИА Новости-ն:
Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 80, դեմ՝ 8 պատգամավոր: Օրենսդրական մարմնի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է վրացական հեռուստաալիքներով:
Ավելի վաղ Վրաստանի կրթության նախարարությունը բարեփոխումների շրջանակներում 2019թ.-ից չեղարկել էր 11-րդ դասարանցիների ավարտական քննությունները, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 2020թ.-ից: Այս որոշումը 12-րդ դասարանցիների աշակերտների շրջանում դժգոհություններ էր առաջացրել, և վերջիններս պատրաստվում էին բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել՝ պահանջելով, որ իրենց համար էլ քննությունները չեղարկվեն 2019թ.-ից;
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2019թ.-ից ավարտական քննությունները կչեղարկվեն թե՛ 11-րդ, թե՛ 12-րդ դասարանի աշակերտների համար:
Հայտնի է, որ Վրաստանում դպրոցական կրթությունը 12-ամյա է, իսկ ավարտական քննություններն ավանդաբար անցկացվել են երկու փուլով՝ 11-րդ և 12-րդ դասարաններում: