Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նիկոլ ջան, ի՞նչ կլինի, կնոջդ ասա, որ էլ պատերազմի, Արցախի, զինվորների մասին չխոսա (Video)

Նիկոլ ջան, վարչապետ ջան, հեղափոխության ճաճանչափայլ գլուխ ջան, ի՞նչ կլինի, կնոջդ ասա, որ էլ պատերազմի, Արցախի, զինվորների մասին չխոսա էլի, թե չէ արդեն իրոք համը հանում ա Աննան, կոնկրետ համը հանում ա։

Նիկոլ ջան, երբ կինդ հայտարարում է, որ զինվորները զոհվել են հանուն ոչ մի բանի, էդ նշանակում է թքել բուն պատերազմի տարիներին զոհված 7000 ու 94 թվականից հետո սահմանին զոհված շուրջ 2000 տղաների հիշատակի վրա։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Ձեր ընտանիքում էդ կռիվ-մռիվ-հայրենիք մի քիչ այլ ընկալում ունի, որովհետև դու ինչ-որ անհասկանալի օրենքով չես մասնակցել կռվին, երբ այ էդ ասածս 7000 տղերքն էին զոհվում, բայց, ի՞նչ կլինի, վերջիվերջո մարդ ու կնիկ հասկանաք, որ դուք այլևս ժուռնալիստ, ակտիվիստ ու անգամ քաղաքական գործիչ չեք, ոչ էլ զուտ Փաշինյանների ընտանիքն եք։

Դու երկրի ղեկավարն ես, ինքը՝ քո կինը, ու ձեր ամեն բառ, ամեն տառ հազար անգամ պետք է չափել, նոր կտրել, իսկ եթե դու կամ կինդ չեք կարողանում դա անել, ուրեմն՝ պետք չէ առաջին պլան դուրս գալ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=637914973350923&id=100013972788277

website by Sargssyan