Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուրջ փորձություն Ստրասբուրգում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է պաղպաղակի առաջին գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան «Սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թողություն խնդրեք». Սասուն Միքայելյան Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար Ոմանք փորձում են բռնության մշակույթը վերակենդանացնել. Նիկոլ Փաշինյան Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք և մերժում ենք կարծրացած գաղափարախոսությունները. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ 2 օրում փրկարարներն անվտանգ տարածք 5 օձ են տեղափոխել

Փա­շի­նյա­նը զայ­րա­ցել է.«Չգի­տեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խո­սե­լը»

Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից և գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից: Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»: Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը ևս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»: Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաև հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»:

website by Sargssyan