Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ստեղծ­ված իրա­վի­ճա­կը կա­րող է տա­րա­կու­սանք առա­ջաց­նել, եթե չա­սեմ՝ ար­դա­րա­ցի վրդով­մունք»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այն, որ առհասարակ հարկեր թաքցնելը պատժելի է, իսկ օրենքի դաշտում աշխատելը՝ պարտադիր, միանշանակ է, և այդ հարցը ոչ ոք չի վիճարկում: Բայց կան դեպքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս առհասարակ տնտեսվարող-պետություն հարաբերությունների տեսանկյունից: Այս օրերին ականատես եղանք «Սպայկայի» շուրջ ծավալվող գործընթացներին: Ու քանի որ «Սպայկան» ընդամենը օրինակ է, և չի բացառվում, որ նման դեպքեր կրկին կարող են լինել, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք այսպիսի խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորության մասին: Խոսքը հատկապես բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համատեքստում է:

«Փաստի» հետ զրույցում Գ. Վարդանյանը նախ ընդգծեց.

«Սկզբում կցանկանայի համառոտ անդրադառնալ «Սպայկա» ընկերության անցած ուղուն, որը սկիզբ է առնում 2001 թվականից: Ովքեր հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում լոգիստիկան ու թե այն ինչ նշանակություն ունի ծովային ելք չունեցող, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրի համար, ապա համոզված եմ՝ ստեղծված իրավիճակը կարող է տարակուսանք առաջացնել, եթե չասեմ՝ արդարացի վրդովմունք: Մարքեթինգ, լոգիստիկա, արժեքի ստեղծման շղթաների բնագավառներն ուսումնասիրողների համար «Սպայկայի» պատմությունը Հայաստանի անկախությունից ի վեր բիզնեսի բնագավառում հաջողված պատմության դասագրքային օրինակ կարող է հանդիսանալ: «Սպայկա»-ն այլևս դարձել է հայկական բրենդ»:

Շարունակելով ու անդրադառնալով վերոնշյալ թեմային ու դիտարկումներին՝ Գագիկ Վարդանյանն ընդգծեց.

«Այո, հարկեր թաքցնելը լավ բան չէ և օրենքով պատժելի է: Ինչ վերաբերում է նման խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորությանը, ապա այդ դիտարկումը ինձ հիշեցրեց մի դրվագ՝ կապված ՀՀ հարկային տեսչությունում 1998-99 թթ. իմ աշխատանքային գործունեության հետ: Խոսքը վերաբերում է խաղատներին: Իմ հանձնարարականներով հարկայինի տեսուչներն այցելում էին խաղատներ ու կազմում արձանագրություններ՝ փաստացի օգտագործվող սեղանների վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի հաշվով, կարծեմ, նախատեսված էր ամսական 3 հազար դոլար հաստատագրված վճար: Լինում էին խաղատներ, որտեղ, օրինակ, 7 սեղանի փոխարեն նախապես հարկային մարմին է ներկայացված եղել 2-ը: Այսինքն, 15 հազար դոլարի խոշոր չափերի հարկերից խուսափելու փորձի հետ գործ ունենք: Ըստ օրենքի՝ պահանջվում է քրեական գործ հարուցել: Բայց մենք այդպես չէինք վարվում և ոչ էլ «կապարակնքում» էինք այդ հաստատությունը, այլ ասում էինք, որ տվյալ ամսվա հարկային պարտավորությունը կազմում է ոչ թե 6, այլ 21 հազար դոլար: Հետագայում այլևս այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Հիմա, անցնելով «Սպայկային», պետք է ասել, որ վերոնշյալը հենց այդ «նուրբ մոտենալու մեխանիզմների» շարքից է: Կարծեմ, այդպիսի մոտեցման շնորհիվ 2018 թվականին, կատարելով ճշտումներ, «Սպայկան» պետբյուջե է վճարել 2 միլիարդ դրամից ավելի: Ինչո՞ւ չէր կարելի այդ նույն մոտեցումը կիրառել 2019 թվականին»:

Գագիկ Վարդանյանը շեշտեց, որ վերջերս շատ է խոսվում անցումային արդարադատության մասին: 

«Իմ պատկերացմամբ, կարող է լինել նաև այն, որ օրենքների որոշ դրույթներ կարող են սառեցվել. այսինքն, հարկերից միտումնավոր խուսափելու համար սահմանված պատժամիջոցները կիրառելու փոխարեն ուղղակի պետք է այդ բացահայտված հարկային պարտավորությունները կատարվեն: Նկատի ունենալով ոչ միայն «Սպայկայի», այլև բազմաթիվ ուրիշ ընկերությունների և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացման բազում խոչընդոտները, հաշվի առնելով նաև այն, որ նախատեսվում են փոփոխություններ հարկային օրենսդրության մեջ, ապա կարելի է ասել, որ հարկավոր է դրանք կատարել՝ ելնելով ոչ թե միջազգային կազմակերպությունների պահանջներից, այլ մեր ազգային շահերից: Իսկ նրանց «չնեղացնելու» համար կգտնվեն ծանրակշիռ փաստարկներ: Օրինակ, բարձր արժեքների, գլոբալացման և այլ նմանատիպ դիրքերից հանդես եկողներին կարելի է հարցնել՝ իսկ ինչո՞ւ ոչ ոք տեսնելու չի տալիս ՄԱԿ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրի տնտեսական շրջափակումը: Հայաստանի համար ինչո՞ւ չի կարող բացառություն լինել Իրանի հետ տնտեսական համագործացության ներուժի լիարժեք իրացումը՝ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների առկայության պայմաններում… Եվ այլն, և այլն: Չէ՞ որ Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, տնտեսապես զարգացել են՝ նաև օգտվելով ստեղծված իրավիճակից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բարենպաստ բիզնես միջավայր ունենալու խնդրին, ապա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի դիտարկմամբ, բիզնես միջավայրը չի կարող հանդես գալ մեկուսի:

«Այդպիսի միջավայր ունենալու համար պահանջվում է ունենալ առողջ մթնոլորտ ամբողջ հասարակության մեջ: Ավելին, անհրաժեշտ է ձևավորել առաջընթացի համընդհանուր աժեքային համակարգ: Առանց այդ համակարգի էական բարելավման չի կարող բարենպաստ բիզնես միջավայր լինել: Պետք է լինի ընդհանուր բարենպաստ միջավայր, որտեղ հաճելի կլինի ապրել ու աշխատել»,- եզրափակեց Գ. Վարդանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ