Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է կա­րո­ղա­նանք դա­տա­կան հա­մա­կար­գում բե­կում մտցնել, ին­չը նաև կնվա­զեց­նի ՄԻ­ԵԴ դի­մող­նե­րի թի­վը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին: Մասնավորապես, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ՝ 2017 թվականի համեմատ 6 գործով ավելի, ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018 թվականին փոխհատուցել է 195 940 եվրո, որը մոտ 90 000 եվրոյով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն դեպքում, երբ սպառում է ներպետական արդարադատության բոլոր ատյանները: Մի կողմից առնչվում ենք նրան, որ մեր արդարադատության համակարգի կայացրած վճիռները չեն բավարարում քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ հետագայում, հօգուտ հայցվորների կայացված ՄԻԵԴ վճիռների դեպքում, պետությունը փոխհատուցում է վճարում նրանց:

«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը հիշեցնում է, որ նշված հարցի վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել՝ ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին ստիպված չլինի դիմել ՄԻԵԴ: Փաստաբանը նշում է, որ չպետք է խուսափենք ՄԻԵԴ-ի վճիռներից:

«Եթե ընդունել ենք այդ խաղի կանոնները, անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին, ստորագրել ենք բոլոր կոնվենցիաները, խարտիաները, ՄԻԵԴ կոնվենցիայով պարտավորվել ենք ապահովել Հայաստանում դրա դրույթները, հետևաբար պետք է գիտակցենք, որ ՄԻԵԴ կոնվենցիայի դրույթների խախտման պայմաններում ՀՀ-ն պետք է հատուցի: Խնդիրը, սակայն, միայն վճիռների մեջ չէ, խնդիրը Հայաստանի դատական համակարգի մեջ է: Կարող եմ արձանագրել, որ առաջիկա տարիներին շատանալու են Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռները, որովհետև նախորդ տասնամյակի ընթացքում ՄԻԵԴ կոնվենցիայով ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքներ են խախտվել, որ դրանց վերաբերյալ, սպառելով ներպետական դատական ատյանները, մարդիկ դատական պաշտպանության իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ հիմա աստիճանաբար ՄԻԵԴ-ը դատական ակտեր է հրապարակելու», -ասում է փաստաբանը: 

Նորիկյանը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ՄԻԵԴ որոշումների վճիռներից հետևություններ անել. «Պետք է մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք ՄԻԵԴ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, կարողանանք մեր դատական համակարգում բեկում մտցնել, հետևություններ անել, որպեսզի նույն սխալները չկրկնենք, ներպետական ատյաններն իրականացնեն այնպիսի արդարադատություն, որը կնվազեցնի ՄԻԵԴ դիմողների թիվը: Հակառակ պարագայում, եթե ոչինչ չի փոխվելու, դատական համակարգում բեկում տեղի չի ունենալու, եթե ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանեցվելու ՄԻԵԴ չափորոշիչներին, բնականաբար, այդ վճիռները ոչ միայն չեն նվազելու, այլ իրենց մեջ հետընդգրկում են պարունակելու»: 

Կարծիք է շրջանառվում, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո ոչ թե պետությունը պետք է վճարի քաղաքացուն, այլ՝ վճիռը կայացրած դատավորը: Զրուցակիցս ընդգծում է, որ սա բավականին լուրջ թեմա է, և այն չպետք է դիտարկել միայն Հայաստանի օրինակով:

«Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 46 երկրներից և որևէ մեկի օրենսդրությունն այդպիսի պահանջ չի պարունակում՝ համենայն դեպս անցած տարվա իմ ունեցած հստակ տեղեկություններով: Վստահեցնում եմ, որ նման պահանջի առկայությունը դատարաններին կաշկանդելու է արդարադատություն իրականացնել: Անձամբ իմ պրակտիկայում եղել է նման դեպք, երբ դատարանը կոնկրետ դիրքորոշում հայտնեց՝ ուզո՞ւմ եք այնպիսի դատական ակտ կայացնեմ, որը բողոքարկվի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս խնդրին պետք է շատ նրբորեն մոտենալ: Ես, օրինակ, համաձայն չեմ այդպիսի իրավակարգավորման հետ, որովհետև այստեղ հարց է առաջանում: Տեսեք, ցանկացած դատական ակտ կայացվում է առաջին ատյանի դատարանում: Եթե այն կայացվել է նյութական և դատական սխալի հիման վրա, վերաքննիչ դատարաններն իրավունք ունեն բեկանելու: Վերաքննիչ դատարանի հրապարակած դատական ակտերը կարող է բեկանել Վճռաբեկ դատարանը: ՄԻԵԴ կարող ենք դիմել միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու: Առաջին ատյանի դատավորը կասի՝ եթե դատական սխալ որոշում էի կայացրել, վերաքննիչը թող բեկաներ: Եթե վերաքննիչ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկեն, կասեն՝ թող Վճռաբեկը բեկաներ, փոփոխեր: Հետևաբար այստեղ դատավորներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը միանշանակ չէ: Չեմ ասում, որ դատավորներին դուրս թողնենք պատասխանատվության այդ ինստիտուտից: Հնարավոր է ձևակերպել այնպիսի գործիքակազմեր, որոնք դատավորներին մի կողմից չեն կաշկանդի արդարադատություն իրականացնել, մյուս կողմից էլ կդնեն մի շրջանակի մեջ, որ դատարանները հստակ կգիտակցեն՝ ակնհայտ դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման պայմաններում իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ դրամական: Սա փորձագիտական մակարդակի քննարկման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիր է, սա միայն Հայաստանի խնդիրը չէ», - եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին