Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եր­կա­կի ստան­դարտ­ներ, կամ՝ դու ան­մեղ ես, մնա­ցյալ բո­լորն են մե­ղա­վոր

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տրանսգենդերի ելույթի թեման ցնցել է Հայաստանի քաղաքական համակարգը, ընդ որում՝ սա բացահայտում է վերջինիս որակի ակնհայտ բացակայությունը։ Շարունակ խոսում ենք նոր Հայաստանի, արժեքային հեղափոխության մասին, սակայն քաղաքական հարաբերությունների ու մշակույթի նշաձողը մնացել է նախկին հարթության վրա։

Ինչևէ, գամ բուն խնդրին ու նկատեմ, որ երեկ տրանսգենդերի ելույթի թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքի բովանդակությունն այնքան էլ կարևոր չէ, որովհետև մի քանի նախադասության մեջ վարչապետը հակասական մտքեր է արտահայել, ավելի ստույգ՝ կիրառել է երկակի ստանդարտի սկզբունքը։ Հարցազրույցի այն հատվածում, որտեղ նա պետք է թիրախավորեր ՀՀԿ-ին, հիշել է, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր տվել է նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ին որակելով «գեյ ակտիվիստ» արտահայտությամբ։ Առհասարակ՝ գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ Փաշինյանը շատ հաճախ միտումնավոր է թիրախավորում ՀՀԿ-ին՝ վերջինիս արհեստականորեն վերապահելով հիմնական ընդդիմության դերը։ Ակնհայտ է, որ նման մարտավարությունը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը, որը հետևողականորեն հետամուտ է «սևերի» ու «սպիտակների» պայքարի արհեստական օրակարգին։ Սակայն այս հարցը սկզբունքային է այն հարթության վրա, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փաստացի շահագրգիռ չէ Հայաստանում նոր որակի ընդդիմության, դեմոկրատական այլընտրանքի ձևավորման հարցում։

Սակայն վերադառնամ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ իր ամբողջ հասակով հառնում է «երկակի ստանդարտ» կոչվածը։ «Կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ», երեկ ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքի այս հատվածն իրապես երկշերտ է, որովհետև ստացվում է, որ նա՝ «մոռանալով» ՀՀԿ-ին տված որակման մասին, փաստորեն «գեյ ակտիվիստին» պաշտպանում է Նաիրա Զոհրաբյանի քննադատությունից, հանդիմանությունից։ Իսկապես արտառոց իրավիճակ է, մանավանդ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ մի շարք ԶԼՄ-ներ փաստարկված մատնանշել էին, որ հրավիրյալների ցանկը ներկայացրել են պատգամավորները, իսկ սկանդալային տրանսգենդերը խորհրդարանական լսումներին մասնակցել է մեծամասնության պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ, այլ խոսքով՝ գործ ունենք հենց Նաիրա Զոհրաբյանի կամ գուցե ընդհանրապես ԲՀԿ-ի դեմ կազմակերպված պորվոկացիայի հետ։ 

Մյուս կողմից՝ չենք կարծում, որ կոռեկտ է, երբ գործադիր իշխանության ղեկավարը քննարկում է օրենսդիր մարմնի հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ Սակայն այստեղ էլ գործ ունենք այլ երևույթի հետ, որը նկատելի է հատկապես վերջին շաբաթներին։ Իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում մեղադրում են այլոց՝ իրենց անսխալականության վերաբերյալ ձևավորելով հանրային կարծիք։

Երեկ կոնկրետ թիրախավորվել էր ԲՀԿ-ն, որովհետև նախօրեին Գագիկ Ծառուկյանը դժգոհել էր իշխանության գործունեությունից։ ԲՀԿ առաջնորդն ասել էր, որ հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական առաջընթաց չի նկատում: Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանն անդրադառնում է ոչ թե ասելիքի բովանդակությանը, այլ դրա հեղինակին կամ նրա քաղաքական ուժին թիրախավորում է այլ գործիքակազմով, այդ թվում՝ ոչ միայն դիսկուրսիոն հարթակներում, այլև տոտալ ստուգումներով, մասկի շոուներով։ 

Նույն գործելակերպն է մյուս բոլոր հարցերում ու բոլոր դեպքերում։ Փաշինյանը կամ նրա մերձավորները անզգույշ արտահայտություններ են անում, որոնք դառնում են բուռն քննարկումների թեմա՝ մեղավոր են ոչ թե իրենք, այլ հանրապետականները, որոնք դրա մասին բարձրաձայնում են։ Գաղտնալսումների սկանդալային բովանդակությունը և առհասարակ՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը քննարկելու փոխարեն՝ թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, որը փորձում է սկանդալն օտագործել իր մարտավարությունը հիմնավորելու համար։ Էդմոն Մարուքյանը գրառում է կատարում՝ միանգամից թիրախավորվում է, ընդ որում՝ խոսում են ոչ թե նրա գրածի բովանդակության, այլ «Լուսավոր Հայաստանի» նախագահի դեմ։ Արարատի մարզպետը չի կարողանում կոկորդիլոսի՝ կենդանի կամ թռչուն լինելը որոշել ու հայտնվում է հասարակական սկանդալի կիզակետում՝ մեղավոր են այդ մասին գրողներն ու ոչ թե «դարակազմիկ» մտքի հեղինակը։ Ու այդպես՝ անընդհատ, այդպես՝ շարունակ, այդպես՝ ամեն օր...

Մի խոսքով՝ երկրում կան «մշտական» ու «էպիզոդիկ» «մեղավորներ» ու «միակ, անսխալական» կառավարություն։ Նման մտածողությունը հարիր է ավտորիտարիզմին ու ոչ մի ընդհանրություն չունի ո՛չ ժողովրդավարության ու ո՛չ էլ՝ հեղափոխության հռչակած իդեալների հետ։ Հուսամ, որ ես հերթական «մեղավորը» չեմ հռչակվի՝ այս մասին բարձրաձայնելու համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»