Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ար­դյու­նա­վետ այ­ցերն ու անար­դյու­նա­վետ հա­մա­կար­գը

АНАЛИТИКА

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ վաղ առավոտյան այցելել է Նորագավիթի ավտոմաքսատուն։ Նման այցերն անհրաժեշտություն են, որովհետև երկրի ղեկավարն, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն է ստանում իրերի իրական վիճակի մասին։ Հենց երեկվա այցի ընթացքում լուծում տրվեցին մի քանի խնդիրների, ինչն, անշուշտ, դրական երևույթ է, ու որևէ մեկը չի կարող դա վիճարկել։

Օրինակ՝ ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո մաքսային մարմիններում նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը, սակայն, միևնույն ժամանակ, ծառայության շատ աշխատակիցների մոտ չի փոխվել հին մտածողությունը, ինչի հետևանքով նրանք քաղաքացիներին նեղություններ են պատճառում՝ բյուրոկրատական թղթաբանության հետևանքով։ Նման իրավիճակը երկակի հետևանքներ է ունենում։ Բյուրոկրատիայի չարաշահումը ժամանակի ընթացում հաստատապես վերածնելու է կոռուպցիոն ռիսկերը, ու դա ակնհայտ ճշմարտություն է, ընդ որում՝ միջազգային փորձը դա քանիցս ապացուցել է աշխարհի շատ երկրներում, նաև՝ այսօրվա Ուկրաինայում, որտեղ հեղափոխությունից հետո անհետացած կոռուպցիան «վերածնվեց» հենց ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության հետևանքով։ Մարդիկ այսօր մաքսային մարմիններին կաշառք չեն տալիս, սակայն երեք օրում են մաքսազերծում իրենց ապրանքը, ինչը ոչ միայն իրավունքների տարրական ոտնահարում է, այլ նաև մեծապես հարվածում է բիզնեսին։ Երեկ Փաշինյանը ավտոմաքսատանն ապացուցեց, որ գործընթացը կարող է տևել 20-25 րոպե։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ երկրի ղեկավարն ամբողջ օրը չի կարող լինել մաքսատանը, ու անհրաժետ է ներդնել կառավարման արդյունավետ համակարգ, որը մի կողմից՝ կոռուպցիան կվերացնի ինստիտուցիոնալ հիմքերով, մյուս կողմից՝ քաղաքացիների համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ։

Ի դեպ, այս դիտարկումն ամենևին էլ չի վերաբերում միայն մաքսային ոլորտին ու ակնհայտորեն ընդհանրացման անհրաժեշտություն ունի։ Մեկ մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետն, ինչքան էլ արդյունավետ աշխատի, չի կարող փոխարինել համակարգին։ Ժամանակի ընթացքում խնդիրները ոչ միայն օպերատիվ լուծում չեն ստանա, այլ կուտակվելով՝ կհարվածեն հենց Փաշինյանի հեղինակությանը։ «Մարդ-համակարգ» սխեման Ռուսաստանում ապացուցել է իր անարդյունավետությունը, երբ մարդիկ իրենց բոլոր խնդիրներով դիմում էին «բարի ցար» Վլադիմիր Պուտինին, որի վարկանիշը վերջին շրջանում գահավիժում է, որովհետև վերջինս օբյեկտիվորեն չի կարող փոխարինել ամբողջ պետական իշխանությանը։ Նույնը լինելու է Հայաստանում։ Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող ամեն օր այցելել Արարատի մարզ ու պատահաբար տեղեկանալ, օրինակ, Ավշարի դպրոցի տնօրենի հետ կապված սկանդալի մասին։ Փաշինյանը խնդրին տեղեկացավ, ու այն լուծվեց, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ որևէ մարզում նորից նմանատիպ խնդիր չկա ու այն անլուծելի չի մնալու, քանի դեռ երկրի ղեկավարը դրանից անտեղյակ է։ Մաքսայինի երեկվա դեպքն ասվածի լավագույն ապացույցն է։

Եթե Փաշինյանն իրապես շահագրգռված է հեղափոխության արժեքների կապիտալացման հարցում, ապա պարտավոր է ապամոնտաժված համակարգի փոխարեն ստեղծել նորը՝ ավելի կրեատիվը, որը կլուծի ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ երկրի հեռանկարային զարգացման խնդիրները։ Օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումը, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չեն կարող արդյունավետ և ինստիտուցիոնալ լինել, եթե դրանք պայմանավորված են բացառապես «բարի թագավորի» ցանկությամբ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ Փաշինյանն արմատապես պետք է վերանայի վարվող կադրային քաղաքականության սկզբունքները։ Եթե առանց լուրջ հիմնավորման պաշտոնանկ են արվում արդարադատության արհեստավարժ փոխնախարարները, ապա չպետք է հանդուրժվեն ձախողված պաշտոնյաները՝ միայն այն պատճառով, որ նրանք ակտիվ «քայլողներ» են։

Անհրաժեշտ ընդհանրական դատողություններից հետո վերադառնամ Փաշինյանի երեկվա աշխատանքային այցին։ Նա մաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ է տվել՝ փնթիության, պետական դրոշի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։ Վարչապետի դիտողությունը, տվյալ դեպքում, միանգամայն համարժեք է, որովհետև եթե մաքսային ծառայողը պատշաճ վերաբերմունք չունի պետական խորհրդանիշի հանդեպ, հազիվ թե հարգալից սպասարկի քաղաքացուն։ Մյուս կողմից՝ կարծում ենք, որ ամենևին էլ պարտադիր չէր, որ Փաշինյանը գործի դներ ռեպրեսիվ ողջ զինանոցը ու բանը հասցներ աշխատանքից ազատմանը, կամ գոնե նման ձևով հրահանգ հնչեցնելուն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պարբերական դարձած արտահայտությունները՝ «ձգված կանգնելու», «քուչի բազառ չանելու» վերաբերյալ, հուշում են, որ հասարակության շրջանում պետական ինստիտուտների հեղինակությունն էապես սասանված է, ու տեղին կլինի, որ դիտողություններ հնչեցնելուց զատ ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին մտահոգի այս տխուր երևույթը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован