Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաք­վի հե­թա­կան զա­ռան­ցան­քը,կամ՝ Տո­նո­յա­նը խփել է ճիշտ տե­ղին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ նախօրեի հայտարարությունը, նշել է, որ «այն չի ենթարկվում որևէ տրամաբանության և ոչ նորմալ մտածողությամբ մարդու զառանցանք է հիշեցնում»:

Խոսքը Դավիթ Տոնոյանի այն հայտարարության մասին է, համաձայն որի՝ «հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

«Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում»,- նաև ասել էր ՀՀ պաշտպանության նախարարը:

«Հայկական իշխանությունները ներկայացնող այս մարդը ելույթ է ունենում միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին բարձրաձայնելով բացահայտ սպառնալից հայտարարություններ»,ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Նա հավելել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները «վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված և Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար հաշվարկված խորամանկ ծրագրի մի մասն են»:

Բաքվից հնչող հիստերիկ ու մերկապարանոց հայտարարություններն ամենևին էլ նորություն չեն, սակայն Ադրբեջանի ՊՆ խոսնակի հրապարակային խոսքը գերազանցում է անգամ, այսպես կոչված, ադրբեջանական շրիշակային ստանդարտը։

Նախ՝ Բաքվում այդպես էլ չեն կարողանում սովորել, որ նույնիսկ հակառակորդ պետության պաշտոնատար անձանց պետք է պատասխանել դիվանագիտական լեզվով՝ ճիշտ այնպես, ինչես դա անում են Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն, ընդ որում՝ թե՛ հիմա, թե՛ նախկին բոլոր նախագահների պաշտոնավարման օրոք, սակայն անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ադրբեջանցի պաշտոնյայի խոսքի բովանդակությանը՝ կատարելով մի քանի շեշտադրում։

Դավիթ Տոնոյանը դարձյալ խոսել է խաղաղության օրակարգի համատեքստում, այսինքն՝ նա հանդես է եկել ոչ թե պատերազմի նախահարձակի դիրքերից, այլ ընդամենը զգուշացրել է, որ եթե Բաքուն դիմի սադրանքների, ապա կարժանանա հայկական կողմի արժանի հարկահարվածին։ Հայաստանի ՊՆ նախարարի խոսքի համատեքստն ակնհայտ է և ընկալելի է ցանկացած բանական մարդու համար, ու այս հարթության վրա միայն ծիծաղ է առաջացնում Ադրբեջանի ՊՆ-ի երևակայությունը, որը, չգիտես՝ որտեղից, Տոնոյանի խոսքում հայտնաբերել է միայն իրեն հայտնի «ահաբեկչի» ձեռագիր։

Սակայն շատ ավելի քստմնելի են Բաքվի փորձերը, որոնցով փորձ է արվում սեպ խրել մի դեպքում՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, այս դեպքում՝ Փաշինյանի ու Տոնոյանի միջև։

Բաքվում, ըստ ամենայնի, շփոթված են Հայաստանի իշխանության՝ արցախյան նոր քաղաքականությունից, ինչը Ադրբեջանին զրկել է անգամ ռազմական սադրանքի դիմելու հնարավորությունից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-ից