Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պա­րո­նայք ադ­մի­նիստ­րա­տոր­նե­րը գտնում են, որ ի վի­ճա­կի՞ են խնդիր­նե­րին լու­ծում տալ»

ИНТЕРВЬЮ

Դեռևս մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն, որի ժամանակ գործադիրի ղեկավարը նշել էր, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Փաշինյանը նաև նշել էր, որ պետք է հասկանալ, թե պետությունը ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ ծրագրեր կարող է իրականացնել:

Օրերս հայտնի դարձավ, որ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը գլխավորելու է վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, վիճակագրական կոմիտեի նախագահը և մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետը, վարչապետի օգնականը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, սոցիալական հարցերի վարչության պետը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը:

«Փաստի» հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, լսելով հարցս՝ կապված խորհրդի ստեղծման հետ, նախ ինքն ինձ հարցրեց՝ իսկ ովքե՞ր են ընդգրկված այդ խորհրդում: Պատասխանս էր՝ նախարարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք: Պարոն Եգանյանի արձագանքը չուշացավ. «Պարոնայք ադմինիստրատորները գտնում են, որ լիովին ի վիճակի՞ են խնդիրներին որևիցե լուծում կամ ուղղություն տալ: Շատ հետաքրքիր է: Կարելի է ուղղակի փորձել հասկանալ, թե ինչի դա կարող է բերել»:

Ռուբեն Եգանյանը նախ տվեց ժողովրդագրության սահմանումը: Ակնհայտ է, որ շատերը կարծում են, թե ժողովրդագրությունը մարդկանց ծնելիության կամ մահվան, արտագաղթողներին վերաբերող ցուցանիշների վիճակագրությունն է:

«Սա գիտություն է բնակչության վերարտադրության, դրա օրինաչափությունների, առանձնահատկությունների, սոցիալ-տնտեսական իրավիճակի ազդեցությունների մասին: Ժողովրդագրությունն այն չէ, որ մարդիկ պետք է շատ ծնվեն, պետք է քիչ մեռնեն, պետք է մնան իրենց երկրում և չգնան ուրիշ երկիր, այլ երկրներից մարդիկ չպետք է գան: Դա պարզունակեցված վիճակն է: Կան ժողովրդագրության օրինաչափություններ, որոնք բոլորովին կախվածության մեջ չեն մեր ցանկություններից»: 

Ժողովրդագիրը նշում է, որ իր համար մի քիչ տարօրինակ է հանգամանքը, որ նման խորհուրդ է ստեղծվում և այնտեղ չեն ընդգրկում գիտնականների, մարդկանց, որոնք քիչ թե շատ պատկերացում ունեն ժողովրդագրություն գիտության, բնակչության վերարտադրության մասին:

«Ասենք թե ինչ-որ տեղ գրված է, որ մի քանի տարի հետո մեր բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. ինչպե՞ս պետք է արվի, ինչի՞ հաշվին, հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ոչ ոք այս հարցերին պատասխան չի տալիս: Սա ընդամենը բարի ցանկություն է: Կարելի է ունենալ բարի ցանկություններ, որ, օրինակ, լավ կլիներ՝ ամեն ընտանիքում ծնվեր երեք երեխա, ոչ թե ընդհանրապես չունենային երեխա, որ վերարտադրողական տարիքի հասած բոլոր մարդիկ հնարավորություն ունենային ընտանիք ստեղծել և իրենց վերարտադրողական ներուժն առարկայացնել: Դժբախտաբար, այս ամբողջն այդպես չի կատարվում»: 

Եգանյանը փաստում է, որ ցանկացած երևույթ ունի իր պատճառահետևանքային կապերը: «Մինչև դու չհասկանաս երևույթների պատճառները, հատկապես, եթե այդ երևույթը ցավոտ ընթացք է ստանում, դու որևէ կերպ դրանք կարգավորել ի վիճակի չես լինելու: Դա հայտնի ճշմարտություն է, որը վերաբերում է ոչ միայն ժողովրդագրությանը, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Այս դեպքում էլ պետք է հասկանալ պատճառները: Օրինակ, 90-ական թվականներից մեր բնակչության թվաքանակը շարունակաբար նվազում է: Որո՞նք են դրա պատճառները: Հիմնականում՝ միգրացիոն, մասամբ էլ՝ բնական վերարտադրության գործոնները: Դու կարող ես երևույթների վրա ազդել միայն պատճառների վրա ազդելով, բարեփոխումներ իրականացնելով», - ընդգծում է զրուցակիցս՝ հավելելով, որ այս խորհուրդը լավագույն դեպքում կարող է բարի ցանկությունների ինչ-որ հայտարարություն լինել. «Ավելին այդ խորհուրդը, կարծում եմ, չի կարող անել»: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в Тавуше