Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Քե­ո­սա­յա­նի ներ­կա և նախ­կին կա­նանց ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը

starhit.ru-ն «Ալյոնա Խմելնիցկայան Տիգրան Քեոսայանի կնոջը. «Ուրախ եմ, որ դու կաս իմ կյանքում»» վերնագրով հոդվածում գրում է, որ մոտ 20 տարի է տևել Ալյոնա Խմելնիցկայայի և Տիգրան Քեոսայանի միությունը: Երկու դուստր, ընդհանուր գործ. կարծես թե ներդաշնակ զույգ էր, մինչև որ մի օր ամուսինը սիրահարվեց լրագրող Մարգարիտա Սիմոնյանին: Զգացմունքները այնքան ուժեղ էին, որ նա որոշեց հեռանալ ընտանիքից: Այդ ժամանակվանից անցել են տարիներ: Այժմ Տիգրանն ու Մարգարիտան սպասում են երրորդ երեխային, բայց չեն շտապում ամուսնանալ: Խմելնիցկայան սկզբից շատ ծանր տարավ ռեժիսորի հետ բաժանումը, սակայն ժամանակի ընթացքում ուժ գտավ ներել նրան: Այժմ նա անգամ ջերմորեն շփվում է իր նախկին մրցակցուհու հետ: Այսպիսով, Ալ յոնան նախօրեին շնորհավորել է Մարգարիտային ծննդյան օրվա կապակցությամբ: Նա դիմել է հոբելյարին՝ ասելով, թե ինքն ուրախ է, որ նա կա իր կյանքում, և այնպես է ստացվել, որ իրենք այժմ ազգականներ են, ու դա հրաշալի է, քանի որ Մարգարիտան խելացի, գեղեցիկ, հումորով, զգացմունքային և տաղանդավոր անձնավորություն է: Դերասանուհին հոբել յարին ցանկացել է նաև, որ երջանիկ լինի, առողջ ու միշտ սիրված: Խմելնիցկայայի երկրպագուներից շատերն են հիանում դերասանուհու իմաստնությամբ, քանի որ վերջինս, չնայած ցավին ու վրդովմունքին, կարողացավ համարժեք ընդունել Քեոսայանի ընտրությունը: Ի դեպ, Ալ յոնան արդեն գտել է իր կանացի երջանկությունը: Նա այժմ հանդիպում է գործարար Ալեքսանդր Սինյուշինի հետ: Եթե առաջ դերասանուհին մտահոգված էր իրենց տարիքի մեծ տարբերությամբ, այժմ հանգիստ է վերաբերվում դրան, և ամեն ինչ նորմալ է ընթանում:

Կամո Խաչիկյան

 
website by Sargssyan