Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այսօրվա կաբինետը երկարաժամկետ խնդիրների առումով կարծես ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կարողություն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընթացիկ պատկեր և երկարաժամկետ փոփոխություններ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նշված երկու հանգամանքները պետք է տարբերակել: 

Տնտեսագետը ընթացիկ պատկերի մեջ է դիտարկում վերջերս արձանագրված ցուցանիշները: Օրինակ, պետական բյուջեի հավաքագրումների պլանի գերակատարում, ավել տպված ՀԴՄ-ներ:

«Բարելավումները նախևառաջ տնտեսական ակտիվության աճի արդյունք են, երկրորդը ստվերի բացահայտումն է: Բայց երբ խնդրին ավելի երկարաժամկետ ենք նայում, ապա ստվերի կրճատմանը, ստվերում գործողների եկամուտները հարկելուն զուգընթաց ընդհանուր տնտեսական դաշտի վրա պետք է հարկային բեռի թեթևացում լինի: Սա դեռ չենք տեսնում, և խնդիրը հենց այդտեղ է: Բացի այդ, շրջանառությունները, որոնք տասնամյակներով չեն հարկվել, պետք է հարկային դաշտ բերվեն: Այլ հավասար պայմաններում հնարավոր է հարկային մուտքերի անկում լիներ, բայց իրականում մենք հակառակն ենք տեսնում: Սա է բացը»,-նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով, բուժելու համար նախ ախտորոշում է պետք:

«Անհրաժեշտ է առանձնացնել այն հիմնական ուղղությունները, որոնց վրա ազդելով՝ պետք է առաջ գնալ: Բայց տնտեսական քաղաքականությունն այսօր վերստին շարունակում է մնալ նեոլիբերալ, իրադրային, կարճաժամկետ պարադիգմի մեջ: Երկարաժամկետ խնդիրների լուծման առումով դեռ քայլեր չեն արվում: Այսօր, թերևս, իշխանությունը նույն ծուղակում է, ինչում նախորդներն էին: Կառավարությունն այսօր ստիպված է լուծել օրվա խնդիրները՝ բյուջետային մուտքեր հավաքագրել, ռազմական, սոցիալական ծախսեր անել, բայց այսօրվա կաբինետը երկարաժամկետ խնդիրների առումով կարծես ո՛չ ռեսուրս, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կարողություն չունի: Սա վերաբերում է նաև խորհրդարանին, որի մեծամասնությունն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են: Ռազմավարական օրակարգ պետք է ձևավորել և օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերի ողջ համակարգը ձերբազատել կոռուպցիոն քողարկված սխեմաներից: Տասնամյակներ շարունակ օրենքների մեջ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել: Եղել են նաև արտոնյալներ, որոնք ունեցել են գերշահույթներ ու չեն վճարել հարկերը»,նշեց Ա. Մարգարյանը՝ մատնանշելով հատկապես մրցակցային շուկաները:

«Խոսքը նաև հանրային ծառայությունների ոլորտների մասին է: Այդ համակարգերում շատ մեծ գերշահույթներ են գոյանում, իսկ իշխանությունը դեռևս չի էլ մոտեցել այդ խնդիրներին: Այդ համակարգերը շարունակում են կորզել իրենց գերշահույթները, իսկ խնդիրը դեռ օրակարգ չի մտել: Եթե օրակարգում լիներ, մենք գնային ստատուս քվոյի, ինչպես նաև եկամտային ստատուս քվոյի փոփոխություն կունենայինք»,-ասաց նա՝ նկատելով, որ մինչդեռ քննարկվում է Հարկային օրենսգիրք և, չգիտես ինչու, բոլորը կենտրոնացել են եկամտային հարկի դրույքաչափը փոխել-չփոխելու պարզունակ սխեմայի վրա: 

«Այնինչ պետք է ավելի լայն դիտանկյունից նայել. ընդհանուր եկամուտը կամ նոր արժեքը՝ հավել յալ արդյունքը, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվել, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվում այժմ և ինչպիսի՞ն պետք է լինի ապագայում: Այսպիսի հարց չի քննարկվում, որովհետև նախ պետք է կարողություն ունենալ այդ խնդրի մեջ խորանալու համար»,-հավելեց տնտեսագետը: 

Երրորդ ուղղությունը, նրա խոսքով, սոցիալական քաղաքականությունն է:

«Մենք ինչպիսի՞ հասարակություն ունենք ներկա պահին, այն ինչպիսի՞ն է լինելու վաղը: Նկատի ունեմ եկամուտների կամ ունեցվածքի բևեռվածության ինչպիսի՞ պատկեր ունենք: Այսպիսի հարցեր ևս չեն դրվում, օրենսդրական նախաձեռնություններ ևս չկան, անգամ իրատես գնահատականներ չեն տրվում: Վիճակագրությունը պետք է արդեն այդ հարցերին մոտենա: Օրինակ՝ կրթության, գիտության ոլորտների ֆինանսավորումը մնացորդայի՞ն է մնալու, թե՞ դառնալու է դոմինանտ: Մենք նման մոտեցումներ չենք տեսնում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով ընթացիկ և երկարաժամկետ պատկերներին՝ նա հավելեց. «Եթե մակրոտնտեսական ցուցանիշների մասին ենք խոսում, ապա, այո, կայունության տիրույթում է: Այդ առումով կան իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը խոհեմ չէ: Եթե այդպես չլիներ, սարսափելի գնաճ, ինչպես նաև փոխարժեքի սարսափելի անկում կունենայինք, որոնք չունենք: Թեև նման իրավիճակ չունենք, բայց խնդիրը հետևյալն է. այսօրվա կառավարությունը հեղափոխական լոզունգներով է եկել և պետք է այնպիսի օրակարգեր ու համակարգեր ձևավորի, որոնք որակապես կփոխեն իրավիճակը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»