«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար ապրիլի 6-ին կկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արսեն Հարությունյանը` Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների կարգում պայքարեց ոսկե մեդալի համար:

Հայ մարզիկը եզրափակչում ուժերը չափեց  Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձենի հետ: Մեր ըմբիշը հաղթեց  17։11 հաշվով  ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել է  որակավորման փուլից՝ հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:

Քառորդ եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեփ Թոփալի նկատմամբ:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի

website by Sargssyan