Ուսանողուհուն տարօրինակ առաջարկություններ արած և ծեծի ենթարկված փոխդեկանը դեկան է դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։ Այս մասին տեղեկացնում ենք ԵՊՀ լրատվական ծառայությունից։ Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը, ով հայտնի մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է, իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկվել:
Պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։