Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ընդ­դի­մա­դիր կամ իշ­խա­նա­կան լի­նե­լը փաս­տա­ցի ինչ-որ դի­մակ է, որը պար­տադ­րում է իր կա­նոն­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մարդկանց կարծիքը, հայացքները, ունակությունները, անգամ խոսելաձևը փոխվում է, երբ նրանք դառնում են իշխանության ներկայացուցիչ: Սա ակնհայտ փաստ է, որը բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Ընդդիմադիրը, քաղաքացին կարող է բուռն, ագրեսիվ արձագանքել ինչ-որ քաղաքական կամ տնտեսական իրողության, սակայն հաճախ շեշտակիորեն տարբերվում է նրանց արձագանքը նույն երևույթին, երբ արդեն իշխանության ներկայացուցիչ են: Հակասություն է առաջանում՝ ի վերջո, ինչպիսի՞ն էր մարդու կարծիքը կոնկրետ իրողության վերաբերյալ, իսկ գուցե մարդն իր էությամբ միշտ էլ ագրեսիվ ու պոռթկուն է եղե՞լ, և պաշտոն ու իշխանություն ունենալուց դա ավելի ակնհայտ է դարձել:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս հարցը երկկողմանի է. երբ մարդն իշխանությունից դառնում է ընդդիմություն կամ հակառակը, կտրուկ մետամորֆոզներ են առաջանում: 

«Կան ընդհանուր գործոններ, որոնք ազդում են մարդու փոփոխման գործընթացի վրա: Ընդդիմություն լինելն, իհարկե, ավելի հարմարավետ զոնա է այն առումով, որ դու քիչ պատասխանատվություն ունես: Իհարկե, խոսքն այն երկրների մասին է, որտեղ ընդդիմադիրներին չեն ծեծում, սպանում, բանտարկում: Ընդդիմադիրը պատասխանատվություն չունի, հնարավորություն ունի քննադատել ամեն ինչ և ամեն րոպե: Դառնալով իշխանություն՝ նա միանգամից հայտնվում է մեծ շահերի բախման կիզակետում: Բնականաբար, ընդդիմադիրը շատ դեպքերում չի էլ պատկերացնում, թե ինչ ուժերի հետ գործ ունի իշխանությունը: Իշխանական դիրքում նա ստիպված է լինում հաշվի առնել այն հանգամանքները, որոնք իր համար ընդհանրապես նշանակություն չունեին ընդդիմադիր ժամանակ», - ասում է Մարտիրոսյանը: 

Սակայն այս ամեն ինչում, ըստ փորձագետի, կա հայկական առանձնահատկություն, որը երկու կարևոր գործոնների հետ կապ ունի:

«Առաջինը՝ մենք չունենք քաղաքական կայացած դաշտ, քաղաքական պայքարի, դրսևորումների կանոններ: Շատ դեպքերում այդ ամենը վերածվում է քաղաքական թատրոնի և խաղի: Կանոններն այնպիսին են դառնում, որ ընդդիմադիր ու իշխանական լինելը փաստացի ինչ-որ դիմակ է, որը կրում են: Շատերը նմանվում են դրան, որովհետև դիմակը պարտադրում է իր կանոնները:

Երկրորդը հասարակության քաղաքական կարճ հիշողությունն է: Քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք վերջին 10 տարում 30 անգամ փոխել են իրենց կարծիքը, ինչը հանրությունը լրիվ նորմալ է ընկալում: Չի հիշում այդ մարդկանց ասածները, բայց ոչ բառի բուն իմաստով. հիշողության բացակայությունը դրսևորվում է նրանով, որ նորմալ է ընկալվում այն, որ մարդը կարող է լրիվ հակառակ կարծիք հայտնել, որովհետև նա հիմա ընդդիմություն կամ իշխանություն է: Հասարակությունն ավելի շատ գնում է նրա հետևից, թե ինչ է ինքը ցանկանում լսել:

Կարևոր չէ, թե ով է ասում և երբ»:

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նրան, որ օրերս Նորագավիթի մաքսատանը Նիկոլ Փաշինյանը աշխատակցին բավական կոպիտ տոնայնությամբ պատվիրեց լվանալ դրոշը, կախել գլխավերևում և աշխատանքից հեռանալու դիմում գրել: Սա միանշանակ արձագանք չգտավ հանրության շրջանում, մասնավորապես, խոսվեց այն մասին, որ քաղաքացու հետ նման տոնով խոսելն անթույլատրելի է, այն էլ վարչապետին, իրավական և աշխատանքային օրենսգրքի մի շարք հարցեր բարձրացվեցին: Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, ակնհայտորեն կողմ են իշխանության և դրա ներկայացուցիչների բոլոր գործողություններին, բավական բուռն արձագանքեցին Փաշինյանի այս քայլին: Իսկ հնարավո՞ր է նման միջադեպերը հանգեցնեն իշխանության և հասարակության միջև որոշակի անդունդի գոյացմանը:

«Հասարակության և պետության միջև անդունդը միշտ կա: Եթե այն բացարձակապես բացակայի, դա կարող է խնդիր դառնալ: Այդ դեպքում պետությունը դառնում է խիստ պոպուլիստական, որովհետև սկսում է կատարել հանրության պահանջները: Սա այժմյան կառավարության խնդիրն է. այդ սահմանագիծը մի քիչ լղոզվել է: Հասարակության ամեն մի շերտ ակնկալում է, որ իր պահանջն ընկալվելու է պետության կողմից որպես հրամայական: Իհարկե, կա վտանգ, որ պետությունը հասարակությունից ավելի կանջատվի: Ի դեպ, Հայաստանում միշտ այդ վտանգը եղել է: Օրինակ, չկան հանրային կարծիքը հասկանալու հստակ մեխանիզմներ: Առաջ դա արվում էր հիմնականում մտերիմների միջոցով, հիմա՝ ֆեյսբուքի: Երկուսն էլ ճշգրիտ հաշվարկների գործիքներ չեն: Այս խնդիրը պետք է լուծել ու գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասկանալ հանրային կարծիքը, պահանջը», - ընդգծում է մեդիափորձագետը:

Զրուցակիցս նաև հավելում է, որ շատ դեպքերում հանրությունը չի կարողանում ձևակերպել իր պահանջները: «Վերջին կես տարում հանրային քննարկման թեմաները շատ երկրորդական են, իսկ կարևորները չեն քննարկվում: Պետք է վերհանել այն խնդիրները, որոնք հանրության համար կարևոր են», - եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է