Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հոգեբան. «Դժգոհ­նե­րի բա­նա­կը մե­ծա­նում է.իշ­խա­նու­թյուն­նե­րը սրա հետ պետք է հաշ­վի նստեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երկրում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են ունենում հասարակության զգացմունքային դաշտի վրա: Այս ազդեցությունները հատկապես երևում են սոցցանցերում, ակցիաների ժամանակ, երբ քաղաքական և հասարակական բանավեճը դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից՝ հասնելով անձնական վիրավորանքների: Թվում է, թե հասարակության որոշ անդամներ հայհոյանքներից, վիրավորանքներից այն կողմ ոչինչ չեն ասում: Սա առավել ցայտուն է դարձել վերջին՝ հետհեղափոխական շրջանում, հեղափոխություն, որի ողջ ընթացքում դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սիրո և հանդուրժողականության կոչ էր անում: 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ բավական հետաքրքիր կլիներ փոքրիկ հետազոտություն իրականացնել՝ սոցցանցերում խոսքը, արտահայտություններն ուսումնասիրելու համար: 

«Եթե վերջին մեկ տարին համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, ակնհայտորեն տարբերություն կտեսնենք: Նույնիսկ հատուկ հետազոտություններ պետք չեն դա հասկանալու համար: Մինչ այս հեղափոխությունը կար դժգոհների մի հսկայական բանակ, վերջում նույնիսկ ատելության հասնող պոռթկումների հանդիպեցինք: Մարդիկ միակամ էին, բարիկադի մի կողմում, նույն կերպ էին մտածում: Իհարկե, կային նաև հակադարձ կարծիքներ: Բայց կարծիքների բախումներն այսպիսի գռեհկության, չարության արտահայտություն չէին գտնում, դա փաստ է: Հեղափոխության հետ կապված մի պահ եղավ, երբ էյֆորիկ ֆոնի վրա պահպանվեց միակամությունը: Ամբողջ շարժումն ուներ այդ միակամությունը՝ դրական էմոցիաների, արթնացող հույսի ֆոնի վրա: Մարդիկ շատ կարևոր բան անելու զգացողությամբ միակամ էին դարձել: Այդ ժամանակ չկային այդ հայհոյանքները, վիրավորանքները: Հայհոյախառն արտահայտությունները սկսեցին այն պահին, երբ ինչ-որ մեկը փորձեց այլ կարծիք արտահայտել: Նա միանգամից որակվեց, ստացավ հակահեղափոխական պիտակը, որը հայհոյանքի նման մի բան էր, նույնիսկ հիմա, իհարկե ոչ այն ուժով, ինչ այն ժամանակ: Փոխանակ դա հարթվեր, հասարակության միասնության ուղղությամբ աշխատանք տարվեր, մեկ էլ լսեցինք, որ Հայաստանում մարդիկ երկու խմբի են բաժանվում՝ սևերի ու սպիտակների: Էմոցիոնալ բարձր ֆոնի պայմաններում, երբ քեզ պիտակավորում են, անկախ քո կամքից, խմբային զգացողություն ես ունենում: Արդյունքում՝ Հայաստանի հանրությունը բաժանվեց երկու խմբի՝ «մենք» և «ուրիշները», «սևերը» և «սպիտակները»: Մենք՝ համար մեկը, ամեն ինչում ճիշտ ենք, իսկ երկրորդ մենքը մի տեսակ մերժվածներն էին, ում ինչքան ասես կարելի էր հայհոյել: Այսպիսի իրավիճակում, երբ մեկը քո «մենքին» չի պատկանում, ինչ-որ իմաստով հակառակորդ է», -ասում է տիկին Նալչաջյանը: Հոգեբանն ընդգծում է, որ մարդիկ առօրյա շփման ժամանակ աշխարհին ներկայանում են իրենց իդեալական «եսով»: 

«Հոգեբանության մեջ դա կոչվում է ինքնաներկայացման գործընթաց: Օրինակ, մարդն ինչպիսին էլ լինի, ինչ հայհոյանքներ, գռեհկաբանություններ էլ իմանա, ուրիշների հետ շփման ժամանակ իրեն զուսպ է պահում, նույնիսկ երբ զայրացած է, որովհետև գոյություն ունեն բարոյական պահվածքի նորմեր:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ հակադրման ֆոնին. զսպող օղակները, ուժերը սկսեցին վատ աշխատել կամ ընդհանրապես չաշխատել: Տեսանք գռեհիկ, ամենավերջին հայհոյանքները, վիրավորանքները: Տեսանք հայհոյող կանանց, աղջիկների, տնային տնտեսուհիների: Բացասական բան է կատարվում՝ բարոյական պահվածքի ռեգրեսիայի իմաստով: Երբ խախտվում են ինչ-որ  սահմաններ, երբ հակադրությունը շատ մեծ է, գռեհկաբանությունների մրցակցություն է առաջանում, թե ով ում ինչպես կպատասխանի», - նշում է զրուցակիցս՝ հավելելով, որ այսպիսով գռեհկությունը շփման նորմ է դառնում:

Մեր այն դիտարկմանը, որ շատերը կարծում են, թե հասարակական ներկայիս տրամադրություններն ուղիղ կապ ունեն հետհեղափոխական շրջանի հետ, բայց արդյո՞ք մեկ տարին բավարար ժամանակ չէ հեղափոխական էյֆորիային հրաժեշտ տալու համար, հոգեբանն ընդգծում է. «Եթե օբյեկտիվորեն դիտարկենք վերջին մեկ տարին՝ տարբեր կտրվածքներով ու ժամանակահատվածներով, ապա փոփոխություններ կնկատենք: Փոխադարձ հանդուրժողականությունը, այսինքն իրար հասկանալու, բանակների չբաժանվելու զգացողությունը մի քիչ թուլացել է: Ժամանակն անցնում է, մարդկային հույզերն իներտ են, բայց այդ իներտությունը սահման ունի: Այն ավարտվում է, և մարդիկ սկսում են իրենց էմոցիաները կառուցել ըստ իրենց տպավորությունների: Իսկ դրանք բավականին անսպասելի և սուր են: Մարդիկ անընդհատ նոր ազդակներ են ստանում՝ նոր տրամադրություններ ձևավորելու համար: Ազդակները երբեմն զարմանքի, հիացմունքի, երբեմն էլ զզվանքի առիթ են տալիս: 

Իմ կարծիքով, հիմա հասարակական տրամադրությունների մեջ վտանգված լինելու զգացողություն, տագնապներ են ձևավորվում: Ժողովուրդը, որը մեծ ոգևորությամբ և հավատով է մասնակցել հեղափոխությանը, շարունակում է հուսալ: Տա աստված, որ մարդիկ սխալված չլինեն: Բայց նկատում եմ, որ դժգոհների բանակը գնալով մեծանում է, էյֆորիկ իներցիաները չեն աշխատում: Դեռ կա հույսը, որոշակիորեն պահպանվում է հավատը, բայց բոլոր դեպքերում կա դժգոհության կուտակում: Սրա հետ իշխանությունները պետք է անպայման հաշվի նստեն: Գիտեք, երբ ինչ-որ բան չտեսնելու ես տալիս, հետո գալիս է պահ, երբ այդ ինչ-որ բանը ստիպում է, որ իրեն տեսնես: Սևերի և սպիտակների միջև հաստ գծված սահմանը կամաց-կամաց մաքրվում է, թուլանում, և մարդիկ նորից միասնականության զգացողություն են ունենում, որովհետև, ինչ էլ պատահի Հայաստանի հետ, դա բոլորիս է պատահելու, անկախ նրանից՝ աջ, թե ձախ կողմում կլինենք, ում կսիրենք, կամ ում կատենք, անկախ մեր հայացքներից»: 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ մեզ հետ զրույցում հասարակական վերջին տրամադրությունները կապում է մշակույթի բացակայության և կրթական ցածր ցենզի հետ:

«Այստեղ մշակույթի խնդիր կա: Երբ ոտնահարվում է մշակույթը, դրա մյուս կողմը՝ անկրթությունը, սկսում է գլուխ բարձրացնել: Ամեն ինչ գնում է մշակույթի ոտնահարման, ստեղծվում է անհասկանալի իրավիճակ: Անկրթությունը տիրում է աշխարհին, ինչն էլ մշակույթը տանում է ոչնչացման: Մշտապես խոսվում է այն մասին, որ ինչքան մարդկանց կրթական ցենզը ցածր է, այնքան հեշտ է նրանց ղեկավարելը: Միգուցե սա է պատճառը, որ այսօր մեր հասարակության նման պատկերն ենք տեսնում: Որքան կրթված է մարդը, այնքան նա մերժում է խեղված արժեքները: Անկրթության այն բարձր մակարդակը, որ ունենք, պետք է բերի անհիմն մեղադրանքների, հայհոյանքների, ինչն այսօր տեսնում ենք Հայաստանում, հատկապես կանանց կողմից: Վերջիններս կարող են իրենց ոչ պատշաճ արտահայտություններ թույլ տալ: Ոմանց մոտ ցածր է կրթական ցենզը, շատերը զբաղվածության խնդիր ունեն», - ասում է Մադաթյանը:

Հոգեբանը կարծում է, որ հասարակական այս տրամադրությունները բնորոշ են հետհեղափոխական ժամանակաշրջանին:

«Մեկ տարին կարճ ժամանակ է հեղափոխության կայացման համար: Պետք է խոսենք նաև նախորդ տարիների դեգրադացիայի մասին: Ազգովի մի 20 տարով հետ ենք ընկել: Այժմ ստեղծվել է նոր իրավիճակ, նոր կանոններով», - եզրափակեց զրուցակիցս:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին