Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նի ար­ցա­խյան ուղեր­ձը Ստրաս­բուր­գում

АНАЛИТИКА

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան այցի օրակարգը խիստ հագեցած էր, սակայն առանցքայինն, անշուշտ, ԵԽԽՎ ամբիոնից երեկ հնչեցված ելույթն էր։ Այն որոշ առումներով պատմական է, եթե նկատի ունենանք երկու կարևոր հանգամանք. թավշյա հեղափոխությունից հետո սա Հայաստանի ղեկավարի առաջին ելույթն էր եվրոպական հեղինակավոր կազմակերպության ամբիոնից, բացի այդ՝ անցած տարվա դեկտեմբերի 9-ի ընտրությունները առաջինն էին, որոնք անվերապահորեն լեգիտիմ և միջազգային չափանիշներին համապատասխան համարվեցին ԵԽ դիտորդների կողմից։

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Փաշինյանի բազմաշերտ ելույթի առաջին երկու հատվածները նվիրված էին Հայաստանի ժողովրդավարացման հարցում Եվրախորհրդի անուրանալի դերակատարությանը, ինչպես նաև մեր երկրում անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատմությանը։ Այստեղ տեղին է նկատել երկու կարևոր հանգամանք, որոնց առիթ եմ ունեցել անդրադառնալ նախորդիվ։ Հատկապես միջազգային հարթակներում ունեցած իր ելույթներում Հայաստանի վարչապետը ֆետիշացնում է հեղափոխության նշանակությունը, այդ իրադարձության հետ կապված նույնիսկ առանձին դետալներ, որոնք, կարծում եմ, այնքան էլ հետաքրքիր չեն հատկապես միջազգային լսարանի համար։ Տեղին է նկատել, որ ԵԽԽՎ բազմազգ լսարանի համար շատ ավելի կարևոր է ոչ թե մեր հեղափոխության ծագումնաբանությունը, ժամանակագրությունը կամ քայլերի քանակը, այլ դրա արդյունքների կապիտալիզացիայի գործընթացը։ Հեղափոխության առանձին դրվագների ուսումնասիրությունը պատմաբանների անելիքն է, քաղաքական կազմակերպությունների համար էականը հեղափոխության կիրառական հետևանքներն են։ Ի վերջո, հետևանքներով է պայմանավորված որևէ իրադարձության պատմականության հետագիծը, նրա ազդեցությունը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը արևմտյան բոլոր մայրաքաղաքներում ունեցած իր ելույթներում փորձում է անուղղակիորեն ուղերձներ հասցեագրել Ռուսաստանին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ և ուղղված չէ ռուսական շահերի դեմ։ Ստրասբուրգի երեկվա ելույթը բացառություն չէր, որտեղ Հայաստանի վարչապետը բառացիորեն ասել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում, և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ։ Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ»։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը երեկ Ստրասբուրգում խոսել է նաև անցած մեկ տարվա նվաճումների մասին, որոնք, անշուշտ, առկա են, սակայն դրանց ցանկը անհամեմատ համեստ է հեղափոխության ֆետիշացման համատեքստում։

Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի ամենակարևոր ուղերձը վերաբերում էր ԼՂ խնդրին։ Հայաստանի վարչապետը արդարացիորեն իր վերապահումներն է հայտնել անցած տարիներին ԼՂ խնդրով Ստրասբուրգում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ. «Այս կազմակերպությունը, որը նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում ԼՂՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին»։

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում համարժեք օրակարգ սահմանեց ԵԽԽՎ-ի համար, ինչը ենթադրում է, որ հակամարտության կարգավորման փիլիսոփայության հիմքում պետք է դրվեն մարդը, նրա իրավունքները և ազատությունները։ «Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով», - ասել է Փաշինյանը:

Եթե ամփոփելու լինենք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, իսկ ավելի ստույգ՝ ելույթի՝ հակամարտության վերաբերյալ հատվածը, ապա պետք է արձանագրենք, որ այն գալիս է լրացնելու Հայաստանի իշխանությունների արցախյան նոր քաղաքականությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ