Ոստիկանության մայորը ՃՈ պետ Եգոր Կարապետյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ. Փաստինֆո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորը հաղորդում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ՝ Եգոր Կարապետյանի դեմ՝ գտնելով, որ նա իր գործողություններով տապալել է երկրի սահմանադրական կարգը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պատճառը՝ ՃՈ պետի 05.12.2016թ. թիվ 301-Ա հրամանն է։
Բանն այն է, որ նշված հրամանով ճանապարհային ոստիկանության ծառայության պետը ճանապարհային ոստիկանության ծառայողներին պարտավորեցվել է համազգեստի վրա տեղադրել և օգտագործել շարժական տեսաձայնագրման սարքեր։ Հրամանը կայացնելիս նա ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության հավելվածի 15 կետի «ը» ենթակետով, որը սահմանում է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնատար անձի լիազորությունների սահմաններում անհատական ու լոկալ ակտեր ընդունելու հնարավորությունը: Վերջինումս, սակայն, նշված չէ տեսաձայնագրման սարքեր օգտագործելու հարցում իրավական կարգավորում նախատեսելու վերաբերյալ լիազորող նորմ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։