Տնօրենը ու իր մանկլավիկները կենդանաբանական այգին տանում են կործանման. նախկին աշխատակիցների բողոքի ակցիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLurer.com-ը գրում է.
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին, այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։
Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի հիվանդության սխալ ախտորոշումը։
«Այդ ախտորոշումը ակնհայտ անգրագիտության հետևանք է: Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը հերքեց լեյկոզի ախտորոշումը։ Այդտեղից կարելի է հետևություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետևանքով սխալ անալիզներ են եղել»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցին, թե լեյկոզը արյան քաղցկեղը չի՞, ակցիայի մասնակիցն ասաց, որ կենդանիների մոտ դա վիրուսային բնույթ ունեցող հիվանդություն է:
Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ Ամստերդամի բժիշկների կողմից վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է ախտորոշել։
մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում