Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուրջ փորձություն Ստրասբուրգում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է պաղպաղակի առաջին գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ». Աժ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան «Սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թողություն խնդրեք». Սասուն Միքայելյան Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար Ոմանք փորձում են բռնության մշակույթը վերակենդանացնել. Նիկոլ Փաշինյան Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք և մերժում ենք կարծրացած գաղափարախոսությունները. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ

Կլի­նի՞ «նոր Սպայ­կա», թե՞ մթեր­ման խնդիր­ներ կծա­գեն

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էին Հայաստանի տնտեսության առանցքային դերակատարներից մեկի՝ «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող գործընթացները։ Իշխանությունները բացահայտ «գրոհում» էին ընկերությանը, ինչի արդյունքում «Սպայկայի» սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց։ Դրան հաջորդեց ընկերության տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ ՀՀ 80 համայնքներում մթերման գործընթաց չի իրականացվի։ Փաստացի բնակչությունը կանգնել է մթերման հետ կապված լուրջ խնդիրների առջև, փոխարենը իշխանությունների կողմից տեղեկություն է նետվում, ըստ որի՝ շուկայում արդեն հայտնվել են մթերումներ իրականացնող նոր ընկերություններ։ Հասկանալի է՝ սա արվում է այն նպատակով, որ հանրությանը ցույց տրվի, թե «Սպայկան» անփոխարինելի չէ, անհանգստանալու բան չկա, և շատ արագ շուկայում կլինի «նոր Սպայկա» կամ, ավելին, «նոր Սպայկաներ»: Սակայն բանն այն է, որ նշված ընկերություններից մեկը միայն առկա է փաստաթղթերով, հայտնի չէ, թե իրենից ինչ կառույց է ներկայացնում և ինչ պոտենցիալ ունի, իսկ մյուս ընկերությունն ինքնին «նորություն» չէ, սակայն գործնականում չունի միաժամանակյա լայնածավալ մթերումներ կազմակերպելու հնարավորություն, որովհետև չափազանց փոքր է մեքենաների պարկը։ 

website by Sargssyan