Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հին ու նոր Հա­յաս­տա­նի գա­ղա­փա­րի վտան­գա­վո­րու­թյու­նը մին­չև վերջ չենք պատ­կե­րաց­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստի» հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանություն-հասարակություն, իշխանություն-քաղաքացի հարաբերություններում մենք այսօր ի՞նչ խնդիրներ ունենք: Իր խնդիրներով հանդերձ՝ քաղաքացին այսօր առաջնահե՞րթ է, թե՞ ներքաղաքական, երբեմն նաև կեղծ օրակարգերի թնջուկներում կրկին երրորդչորրորդական պլանում է:

-Ես այն կարծիքին եմ, որ մենք մեր հասարակությանը լավ չենք ճանաչում։ Պատմական տարբեր փուլերում, այդ թվում՝ նորագույն և ընթացիկ պատմության, մենք ինքներս մեր մասին հորինած միֆերի գերին ենք եղել և կանք։ Ստի չափաբաժինը մեր հասարակության մեջ միշտ չափազանց մեծ է եղել։ Մեզ սուտ են ասել իշխանությունները, ընդդիմությունները, մտավորականությունը, սփյուռքը, հեռուստատեսությունը և այլն։ Մենք ունենք մի հասարակություն, որին պետք է կրթել։ Երկար տարիներ, համբերատար կրթել՝ սերմանել առողջ արժեքներ, առաջադիմական հայացքներ, հանդուրժողականություն միմյանց հանդեպ և այլն։ Սա շատ բարդ գործ է։ Շատ ավելի հեշտ է խաղալ այդ ցածր կրթվածության և հասարակական էմոցիաների վրա ու հասարակությունը պառակտել, օրինակ, սևի ու սպիտակների, հների ու նորերի։ Դրանք բոլորը կեղծ, մանիպուլ յատիվ բաժանումներ են, խիստ ժամանակավոր, բայց ահավոր վնասակար հետևանքներ են թողնում։ Գիտեք՝ որպեսզի հասարակությունը զարգանա, կա մի պարտադիր պայման՝ իշխանությունը և վերնախավը պետք է լինեն ավելի առաջադիմական, քան այդ պահի հասարակությունը, միջին վիճակագրական քաղաքացին։ 

- Այսօր շատ է խոսվում կեղծ օրակարգերի առկայության մասին և առարկայական օրակարգերի բացակայության մասին: Արդյո՞ք առաջինները հրապարակ են նետվում երկրորդի բացը լրացնելու միտումով, թե՞ գործ ունենք անիրազեկության կամ անկարողության հետ:

-Կեղծ օրակարգերը բուռն զարգանում են բովանդակային դատարկության պայմաններում։ Հակառակ պարագայում նրանք ուժ չեն ունենում, նրանք չեն կարող լայն հասարակության հետաքրքրության առարկան լինել։ Թվում էր, թե Հայաստանում նոր փուլ է, նոր իշխանություն, նոր հանրային սպասումներ։ Թվում էր, թե նպատակը պետք է լիներ ներքին համերաշխությունը, աշխատելու ու ստեղծելու մթնոլորտը, թվում էր, թե իշխանությունը պետք է հրապարակեր ոլորտային բարեփոխումների տեսլականները, պետք է հրավիրեր հանրության լայն շերտերին մասնակցել դրանց քննարկմանն ու երկրի արդիականացմանը։ Եթե դա չի արվում, սկսվում է, այսպես կոչված, «կեղծ օրակարգերի» շարժումը։ Բայց դա էլ, կարծում եմ, ամենաճիշտ ձևակերպումը չէ։ Երբ չի լինում երկրում աշխատելու, զարգանալու, հանդուրժողականության մթնոլորտ, անմիջապես ձևավորվում են տոքսիկ գաղափարներ, որոնք իրենց մեջ շատ մեծ վտանգ ունեն։ Դրանք կարող են քայքայել, կոլապսի բերել պետությունը։ 

-Նոր իշխանությունը, կարծես, դժվարանում է ազատվել տարբեր գործընթացներում նախկինների ստվերների հետ կռիվ տալու սովորությունից: Տպավորություն կա նաև, որ բոլորը մեղավոր են՝ իշխանություններից բացի: Ինչի՞ արդյունք է սա:

-Շրջանառության դրված ամենավտանգավոր գաղափարներից մեկը հին ու նոր Հայաստանի գաղափարն է։ Մենք, ցավոք, սրա վտանգավորությունը մինչև վերջ չենք պատկերացնում։ Եթե խնդիր է դրվում թշնամանալ հնին, ապա տրամաբանորեն ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա։ Բայց հինը մեր բոլորի ընդհանուր պատմությունն է, մեր բոլորի շատ մեծ հաջողությունները և ձախողումները։ Եվ ցանկացած նոր, ավելի նոր, ամենանոր և այլն, նախորդների պատմությունն է կրում։ Մենք ինչո՞ւ ենք ձգտում լինել մի պետություն, որը չունի պատմություն։ Քանի դեռ իշխանությունը չի արձանագրել կոնկրետ հաջողություններ, չունի կոնկրետ արդյունքներ, քանի դեռ քաղաքացին չի տեսել իր բարեկեցության լավացումը, իշխանություններն անընդհատ կռվելու են նախկին իշխանությունների ստվերի դեմ։ Դա հեշտ է, բայց դա նաև թակարդ է։ Իշխանություններն իրենք մի պահից սկսում են հավատալ, որ դա այդպես է, որ իրենք որևէ մեղք չունեն, որ ամեն ինչ նախկինների մեղքով է, որ իրենք անում են ամեն հնարավորը և այլն։ Սա, իհարկե, չի կարող տանել առաջընթացի։ Պետությունների առաջընթացը լրիվ այլ նախապայմաններ է պահանջում, որոնցից առաջինը ներքին համերաշխությունն է։ Ձեր նկարագրած իրավիճակը ունի երկու լուծում. կա՛մ իշխանությունը կարձանագրի իրական հաջողություններ ու նախկիններին սևացնելու գաղափարը արդեն չի լինի անհրաժեշտություն, կա՛մ հասարակությունը մի օր կարձանագրի, որ չկա առաջընթաց ու կդնի նոր իշխանության պահանջը։ 

- Հայաստանն այսօր արտաքին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ձեզ բավարարո՞ւմ են այն քայլերը, որոնք իշխանություններն անում են այդ ուղղությամբ:

-Ցավում եմ, բայց Հայաստանի այսօրվա բրենդն աստիճանաբար դառնում է անորոշությունը։ Սա սողացող, սահուն պրոցես է, որը գալիս է փոխարինելու ընդամենը մի քանի ամիս առաջ առկա դրական սպասումներին։ Անորոշությունը մտել է մեր հասարակության կենցաղ. ամեն տեղ մարդիկ խոսում են դրա մասին։ Հասարակության բոլոր խավերի մեջ մտել է անորոշության տագնապը։ Ես ցավում եմ, որ դա այդպես է, որովհետև դա չափազանց վատ միտում է։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարծում եմ՝ իշխանությունները շատ տրվեցին ելույթներին, երթերին, դատերին, մակերեսային պատկերացումներին։ Անորոշությունները ծնվում են իշխանության անհստակությունից։ Իշխանությունը պետք է լինի գործնական, և այդ դեպքում հանրային այլ տրամադրություններ կգերիշխեն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»