Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է ամենահաստակաշի կենդանին, արդյո՞ք փիղը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ամենահաստ կաշին ունեն փղերը, քանի որ, վերջիվերջո, նրանք ամենախոշոր ցամաքային կաթնասուններն են:

Իրականում այդպես չէ:

Չնայած նրան, որ փղի կաշին էլ է բավականին հաստ՝ միջինը մոտ 2,5 սանտիմետր, բայց այնքան էլ պինդ ու կոշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Իհարկե, եթե այն մշակես, ապա նրանից անգամ զրահ կարելի է ստանալ, բայց իրականում փղի մաշկը շատ զգայուն է, փափուկ, և անգամ նրա վրա կարելի է մատներով քերծվածքներ անել: Բանն այն է, որ հասուն փղի մաշկը բուսականություն (մազեր) չունի, այն չունի նաև քրտնագեղձեր (այդ իսկ պատճառով փղերը սիրում են հաճախ լողանալ, ինչը նրանց հովացնում է), այդ իսկ պատճառով այն, համեմատած փղի չափերի հետ, բարակ է: Ի դեպ, փղի բերանի և ականջի ներքին մակերևույթների կաշին բարակ է թղթի նման: Փղերի համար խիստ կարևոր է «մաշկի խնամքը», որի համար էլ նրանք սիրում են իրենց վրա փոշի լցնել, ընդունել ցեխային «լոգանքներ», թավալվել, առանձնապես շատ են սիրում, երբ իրենց մաքրում կամ քերում են: Այս ամենը, ի վերջո, միջոց է մաշկային տզրուկներից ազատվելու համար: Իրականում ամենահաստ կաշին ունեն կապույտ կետերը և նմանատիպ խոշոր բեղավոր այլ կետեր՝ միջինը 10 սանտիմետր: Իհարկե, եթե այստեղ հաշվի առնենք նաև ենթամաշկը, որն, ի դեպ, հաշվի է առնվում ցամաքային կենդանիների դեպքում, ապա այս դեպքում մաշկի հաստությունը կարող է անգամ կես մետր կազմել: Մաշկի հաստությամբ երկրորդ տեղում գետաձին է՝ մաշկի 4 սանտիմետր հաստությամբ: Հաստ մաշկ ունի նաև ռնգեղջյուրը՝ միջինը, ինչպես փղի դեպքում, մոտ է 2,5 սանտիմետրի:

Ցանկացած կաթնասունի համար կաշին կարևոր դեր ունի: Այն պաշտպանում է կենդանուն տզրուկներից և այլ մանր վնասատուներից, միաժամանակ մաշկը տակտիլ զգացողություն է իրականացնում, որի միջոցով կենդանի օրգանիզմը ճանաչում է շրջապատը՝ խոնավություն, ջերմություն և այլն: 

Այնպես չէ, որ հաստ մաշկը ավելի լավ է պաշտպանում կենդանուն: Բանն այն է, որ նման դեր կարող է կատարել անգամ բարակ մաշկը, եթե այն ունի որոշակի առանձնահատկություն: Օրինակ, աֆրիկյան փշոտ մկան մաշկը ունի այդ յուրահատկությունը: Այս փոքրիկ կրծող կենդանին իր մաշկում ունի բազմաթիվ մազային ֆոլիկուլներ: Ընդ որում, նրա մաշկը շատ նուրբ է սովորական այլ կենդանիների մաշկի հետ համեմատած և այն 3 անգամ հեշտ է պատռել, քան սովորական մկան մաշկը: Սրա նպատակն այն է, որ այս մկնիկը հեշտությամբ է պոկվում գիշատիչների ճանկերից՝ նրան թողնելով միայն իր մաշկի մի մասը. անգամ եթե գիշատիչը կծում է նրան, ապա նրա երախում մնում է միայն պոկված մաշկը, իսկ կենդանին փրկվում է՝ փախուստի դիմելով: Հետագայում արդեն փրկված մկնիկի մաշկը մի քանի օրվա ընթացքում ռեգեներացիայի է ենթարկվում՝ շնորհիվ մազային ֆոլիկուլների: Արդյունքում «մաշկվելը» այս մկնիկին ոչ մի տհաճություն չի պատճառում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում