Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երկուշաբթի իմ հայտարարությունը կանեմ. դեռ կամուկացի մեջ եմ». Զարթոնքի գյուղապետը՝ իր հրաժարականի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղաում տեղի ունեցած միջադեպից հետո, գյուղապետ Պարույր Սարգսյանը, որ մինչ այդ հայտարարում էր, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, արդեն նույն վստահությամբ չի պնդում դա:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիայի ժամանակ նա հայտարարեց, որ երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ հայտարարությունը կանեմ»:

Իր հերթին, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։

Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Պարույր Սարգսյանն ասաց. «Դավիթ Սանասարյանի հետ առանձին զրուցել ենք: Ինքը չի ասել հրաժարական տուր, ուղղակի մարդկային ձեւով ինքն էլ է ուզում, որ երկու կողմն էլ հանգստանան»:

Հարցին, թե պատրա՞ստ է նման մթնոլորոտւմ շարունակել իր պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Չգիտեմ, ես էլ կամուկացի մեջ եմ, խառնաշփոթ վիճակի մեջ եմ: Տեսնենք, էլի, ես երկուշաբթի կասեմ»:

Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով կրակել ու վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:

Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել երկու անձ ձերբակալվել է, որից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետը