Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքի մարզում. մահացածը գյուղապետի որդին էր

Սյունիքի մարզում այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ Ստեփան Պետրոսյանի որդին էր:

website by Sargssyan