85 տարեկան Աննա Պեսկեն սովորական կենսաթոշակառու է, նա ապրում է Նյու-Յորքում: Նրա զավակները և թոռնիկները շատ են սիրում տատիկին: Նա հաճախ է գանգատվում մեջքի քրոնիկական ցավերից, և բոլորը դա օրինաչափ էին համարում մեկնաբանելով, որ այդ տարիքում մեջքի ցավերը բնական են : Նա հույս չուներ, որ երբևէ կազատվի այդ ցավերից, քանի դեռ այցելության չէր գնացել դստերը:
Աստիճանները բարձրանալիս նա այնպիսի ցավ էր զգում, որ հազիվ էր կարողանում ոտքի վրա մնալ: Այդ ամբողջ ընթացքում, որ նա հյուրընկալվել էր դստերը, ստիպված էր օգտվել հաշմանդամի սայլակից: Սակայն նրան այլևս դուր չէր գալիս իր անօգնական վիճակը և խիզախ կինը որոշեց լուծում տալ այդ խնդրին:
Բախտի բերմամբ նրանց հյուր եկավ դստեր ընկերուհին, ով նույնպես տառապում էր մեջքի ցավերից և զբաղվում էր յոգայով: Ռեյչելը, այդպես էին կոչում այդ աղջկան, սկսեց այցելության գալ կնոջը և նրան ցույց էր տալիս տարբեր վարժություններ՝ մեջքի մկանները ամրացնելու և լավացնելու համար:
Մեկ ամիս անց Աննան նկատեց արդյունքը: Նա մարզումները շարունակեց և երկու տարի անց հիանալի արդյունք ունեցավ: Նա կարողացավ ուղղել մեջքը և մոռացավ մեջքի ցավերի մասին: Նա որոշեց իր ուրախությամբ կիսվել ողջ աշխարհի հետ, Համացանցում տեղադրեց իր նկարը և պատմեց իր պատմությունն ու մարզիչի մասին: Դրանից հետո Ռեյչելը մեծ հաջողություն ունեցավ և շատերը ցանկություն հայտնեցին մարզվել նրա մոտ:
Աննա Պեսկեն ապացուցեց, որ երբեք ուշ չէ հոգ տանել սեփական մարմնի մասին, կարևորը պետք է ունենալ ցանկություն ու ձգտում: