Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ ջանք են գործադրում նեղ գոտկատեղ ունենալու համար: Սակայն այդ «ատելի» ճարպը ոչ մի կերպ չի նահանջում գոտկատեղի ու որովայնի շրջանից:
Երբեմն չեն օգնում նաև խիստ սննդակարգը, մարզումները:
Այս մթերքները գոտկատեղի շրջանում նպաստում են ճարպերի կուտակմանը
Հաց, հացաբուլկեղեն, թխվածքներ
Մեծ քանակությամբ ալյուր պարունակող մթերքները անխուսափելիորեն նպաստում են գոտկատեղի շրջանում ճարպի կուտակմանը: Ուստի պետք է հրաժարվել այս մթերքներից:
Հարթ որովայն ունենալու համար պետք է հրաժարվել նաև շաքարից, ինչպես նաև շաքար պարունակող բոլոր մթերքներից:
Աղի քանակությունը օրգանիզմում չպետք է չափից շատ լինի, աղը հեղուկը պահում է օրգանիզմում, և իր հերթին առաջացնում է այտուցներ:
Կարտոֆիլը պետք է օգտագործել միայն եփված վիճակում, նրանք ովքեր ցանկանում են նիհարել պետք է հրաժարվեն տապակած կարտոֆիլ ուտելու մտքից:
Որովայնի ճարպի ավելացմանը նպաստում են նաև մսային արգանակները և յուղալի միսը: Այս ուտեստներում մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակվում:
Նաև պետք է մոռանալ մայոնեզի, երշիկեղենի, ապուխտների ու պահածոների մասին: