Էվա Խաչատրյան.«Ֆոտոշարքս անկեղծ է, ոչ թե սեքսուալ»
ԼԱՅՖ
Էվան BRAVO.am-ին հայտնել է, որ ֆոտոշարքի ոճով զբաղվել է Արվինը.«Նա ինձ մի քանի տարբերակ առաջարկեց, ես ընտրեցի: Շղարշով ծածկված լուսանկարները հանպատրաստից են արվել. տաղավարում որոշեցինք: Աշխատել ենք անմիջական եւ ջերմ մթնոլորտում»:
Լուսանկարվել սիրող դերասնուհին նշել է, որ վատ մեկնաբանություններն իրեն չեն ընկճում.«Մեր ոլորտի մարդիկ մշտապես քննադատությունների կենտրոնում են: Ինչ ոճով էլ լիներ ֆոտոշարքը, միեւնույն է` քննարկելու էին ու քննադատեին: Արդեն իմունիտետ ունեմ, բացի դա, ֆոտոշարքն անկեղծ է, ոչ թե սեքսուալ: Վստահում եմ Արվինին. նա լավ գիտի` ինչ է ստանալու, ուստի մտավախություն չեմ ունեցել»:
Էվան վերհիշել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել է 15 տարեկանում.«Բավական ինքնավստահ էի: Ափսոս, այդ լուսանկարները հիմա չունեմ»:
Դերասանուհին վաղը նշելու է 25-ամյակը: Նա հայտնել է, որ աշխատանքային գերզբաղված առօրյայի պատճառով ծննդյան խնջույք չի կազմակերպի.«Տարեդարձս կտոնեմ իմ հարազատ թատրոնում` գործընկերներիս հետ»: