Բրիտանացի խորհրդարանականները կառավարությունից պահանջում են Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչով դիմել են երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին՝ պահանջելով WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Շվեդիա:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ավելի քան 70 պատգամավոր ստորագրել է ՆԳ նախարարին ուղղված նամակը: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Արեք ամեն հնարավոր բան, որ ապահովեք Ասանժի՝ Շվեդիա արտահանձնումը, եթե Շվեդիայի իշխանությունները նման դիմում ներկայացնեն:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժին Լոնդոնում ձերբակալել են ապրիլի 11-ին: Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը հրաժարվել է նրան քաղաքական ապաստան տրամադրելուց: Վերջինս դեսպանատանը բնակվելիս է եղել 2012 թվականից:
Շվեդիայում նրան 2010-ին դեռ մեղադրում էին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Իսկ ԱՄՆ-ն Ասանժին մեղադրանք է ներկայացրել լրտեսության համար և պահանջնում է նրա արտահանձնումը: