Ի՞նչ գին է վճարում Հայաստանը գազի դիմաց
ԲԼՈԳՔաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2019 թ-ի հունվարի 1-ից ռուսաստանյան «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից բարձրացրեց 165 դոլար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բնակչության համար գազի գինը կմնա անփոփոխ և այլ միջոցներից կկոմպենսացվի «Գազպրոմ-Արմենիայի» վնասը... Քանի որ գազի գնի թանկանալու դեպքում ձմռան ամիսներին հայ սպառողների համար գազամատակարարն այն չէր թանկացնում և գնի բարձրացումը գրեթե մշտապես տեղի էր ունենում ապրիլի 1-ին, ես ինքս էլ իմ վերլուծություններում նշում էի, որ այս անգամ ևս գազը հայաստանցի սպառողների համար կբարձրանա ապրիլի 1-ին... Սակայն իրականությունն այլ էր... Ապրիլի 1-ին գազի գինը չբարձրացավ, սակայն «Գազպրոմ-Արմենիայի» գրեթե բոլոր մարզային մասնաճյուղերի աշխատակիցները տագնապի մեջ են. ըստ տեղեկությունների` գազամատակարարի կենտրոնական գրասենյակից հրահանգ է իջել, որ 50 տոկոսով պետք է կրճատվի «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների թիվը... Հայաստանի մասշտաբներով դա կլինի մոտ 3 հազար աշխատակից... Ստացվում է, որ գազի գինը 15 դոլարով չբարձրացնելու համար գազամատակարարը 3 հազար աշխատակցի գործազուրկ է դարձնում՝ այդպիսով փոխհատուցելով վնասը...