Թևատակերի կատարյալ մաշկ բոլորն են ցանկանում ունենալ:Ոչ ոքի հաճելի չեն թևատակի մազերը, քրտինքի տհաճ հոտը, հագուստի վրա քրտինքի հետքերը: Կան տարբեր միջոցներ, որոնց միջոցով կանայք փորձում են ազատվել թևատակերի մազերից: Եվ շատ միջոցների օգտագործման արյունքում ի հայտ է գալիս մաշկի դյուրագրգռություն, ինֆեկցիաներ:
Այս միջոցները կօգնեն ազատվել թևատակի մազերից և ունենալ գեղեցիկ հարթ մաշկ այդ հատվածում: Բացի այդ նշված միջոցները նաև հարուստ են վիտամիններով և 100 % բնական են:
Շաքարավազ և կիտրոն
Խառնել 2 ճաշի գդալ կիտրոնի հյութը 1 ճաշի գդալ շաքարավազի հետ, ստացված խառնուրդը քսել թևատակերի հատվածում և թողնել 2-3 րոպե: Այնուհետև հեռացնել խոնավ, փափուկ լաթի օգնությամբ:
Ձվի սպիտակուց և եգիպտացորենի ալյուր
1 ճաշի գդալ սպիտակուցը խառնել 1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուրի հետ, քսել թևատակի հատվածում և սպասել մինչև չորանա: Լվանալ տաք ջրով:
Կաթ և քրքում
2 ճաշի գդալ տաք կաթին ավելացնել քրքրում, որ ստացվի պինդ խառնուրդ: Ստացված զանգվածը քսել թևատակերի հատվածում, սպասել 2-3 րոպե և լվանալ ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն