Դժվար է հավատել, որ այս ափերը պատկանում են 33-ամյա մի առողջ տղամարդու, ավելին բազմակի ոսկե մեդալակրի: Հենց այդ ձեռքերի շնորհիվ է նա արաժանացել ոսկե մեդալների:
Երբ 33-ամյա բրիտանացին իր ձեռքերի լուսանկարը տեղադրեց համացանցում, մեծ արձագանք ունեցավ: Նա պատմում է, որ ափերն այդ վիճակում են քանի որ նա շարունակ մարզվում է : Նա զբաղվում է թիավարությամբ և երկար մարզումների արդյուքնում նրա ափերն այդպիսին են դարձել: Նրա ձեռքերն անընդհատ թաց ձեռնոցների մեջ են:
Նա պատմում է, որ մարզումների ժամանակ խոնավությունը հասնում է մինչև ոսկորները, բայց դրանից հնարավոր չէ խուսափել: Նա արդեն սահմանել է 11 ռեկորդ:
Երբ նրան հարցրին արդյոք նա չի ափսոսում իր ձեռքերը, նա շրթունքներին մոտեցրեց ափերը, համբուրեց և ասաց. «Ես նրանցից շատ շնորհակալ եմ, նրանք իմ հավատարիմ ընկերներն են, նրանց շնորհիվ եմ ես հասել այդպիսի արդյունքի, ես ներողություն եմ խնդրում նրանցից»: