Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուրջ փորձություն Ստրասբուրգում ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է պաղպաղակի առաջին գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան «Սսկվեք խաղաղությամբ եւ մեղքերի թողություն խնդրեք». Սասուն Միքայելյան Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար Ոմանք փորձում են բռնության մշակույթը վերակենդանացնել. Նիկոլ Փաշինյան Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսները սպառվեն, եւ նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Փաշինյան Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին. Արարատ Միրզոյան Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք և մերժում ենք կարծրացած գաղափարախոսությունները. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ 2 օրում փրկարարներն անվտանգ տարածք 5 օձ են տեղափոխել

Ապօրինի ծառահատումների դեպքեր են գրանցվել Թումանյանում

Ապրիլի 13-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ծառայություն կատարելիս բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ապրիլի 13-ին, ժամը 07.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հատել է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղին հարակից անտառից՝ տարբեր տեսակի և տրամաչափի թափված ծառերից:

Նույն օրը՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ի վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 5 խմ հաճարենու նմանվող փայտանյութով: Արման Հ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հորը, որը նա ապօրինի պատրաստել է ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 քամատապալ ծառ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ժամը 22.55-ին Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1983 թ. ծնված Սոս Մ.-ի վարած «ԳԱԶ-66» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 3 խմ լորենու նմանվող փայտանյութով:

Սոս Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է համագյուղացի 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, ով այն ապօրինի պատրաստել է ապրիլի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 հատ քամատապալ և 1 հատ կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:  Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan