Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դա­տա­րան­նե­րը մինչ այժմ էլ շա­րու­նա­կում են որո­շա­կի կախ­վա­ծու­թյան, ազ­դե­ցու­թյուն­նե­րի տակ գտնվել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

Անցումային արդարադատությունը կտա՞ իրավական պետություն և հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալու երաշխիքը: Անդրադառնալով թեմային՝ մեր զրուցակիցը նկատում է. «Տարբեր երկրներում անցումային արդարադատությունը կոչված է հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ձևավորելուն: Իսկ սա նշանակում է, որ հասարակության տարբեր խավեր անցումային արդարադատության հետ ինչ-որ սպասելիքներ են կապում: Եթե անցումային արդարադատության կիրառման պարագայում հասարակության այս կամ այն խմբի սպասելիքները չարդարացան, ապա այդ հանգամանքը ոչ թե նպաստելու է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլ ավելի շատ է խորացնելու անվստահությունը»:

Էլինար Վարդանյանի խոսքով, իրավական պետություն կառուցելու ճանապարհին ՀՀ հիմնական խնդիրը դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն է: «Առաջին և կարևոր քայլը դատաիրավական բարեփոխումները պետք է լինեին: Այսինքն, հստակ հայեցակարգի սահմանում, ինչպես նաև դրա հիման վրա բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների կատարում: Եվ եթե մենք մի կողմ ենք դնում այս կարևոր խնդիրը և ողջ ուշադրությունը սևեռում ենք անցումային արդարադատության վրա, ապա այս պարագայում դատաիրավական համակարգը ու այդ համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը երկրորդ պլան են մղվում: Այդ ամենի հետևանքով դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը շարունակում է առկա մնալ, ինչն ամենևին իրավական պետության ձգտման նախադրյալ չէ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ նա նկատում է՝ անցումային արդարադատության մասին բազմիցս խոսվել է, բայց, այդուհանդերձ, չի հստակեցվել այն պատկերացումը, թե այն ինչպիսի՞ մոդել է ունենալու:

«Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ անել: Մասնավորապես, այն արդյոք հասարակության մեջ ավելորդ լարվածություն չի՞ բերելու և արդյոք իսկապես ծառայելո՞ւ է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով, որ առանց այդ էլ մեր հասարակության մեջ այսօր շատ լարված մթնոլորտ է՝ հասարակության տարբեր շերտեր գտնվում են բարիկադների տարբեր կողմերում:

Շարունակելով խոսել անցումային արդարադատության մասին և անդրադառնալով այս ընթացքում շրջանառված «մեղավորության կանխավարկածին», «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը», նա նշեց. «Եթե անցումային արդարադատությունը դիտարկվում է որպես դատական համակարգին զուգահեռ որևէ մարմին, դա նշանակում է, որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը, այսպես, թե այնպես, առկա է լինելու: Եթե դա լինելու է վերդատական որևէ մարմին, ապա դա էլ իր հերթին հակասում է մեր Սահմանադրությանը: Ես չգիտեմ՝ նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, որոնք առնչվում են մեղավորության կանխավարկածին, ապա այդ տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է: Առհասարակ տարբեր իրավական հասկացություններ այս պարագայում տարբեր կերպ են մեկնաբանվում և խառնվում են իրար: Մեծ հաշվով, այսպիսի մոտեցման պարագայում, իհարկե, անցումային արդարադատությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ապա երբ ի սկզբանե խոսվեց այդ հասկացության մասին, այն ներկայացվեց բավականին աղավաղված: Տպավորություն ստեղծվեց, որ այն դատարանից անկախ գործընթաց պետք է լինի: Մինչդեռ միջազգային տարբեր փաստաթղթերով սա իր մեջ բոլորովին այլ հասկացություն է պարունակում, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ մեր իրավական կարգավորումները պետք է շատ զգույշ արվեն: Դրանք բացառապես միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է արվեն: Հակառակ պարագայում սա կարող է տարբեր չարաշահումների տեղիք տալ»:

Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո իրավական համակարգում ևս բարեփոխումների հստակ ծրագիր պետք է մշակվեր: «Առհասարակ տարբեր ոլորտներում պետք է բարեփոխումների հստակ փաթեթներ սահմանվեն, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ հարցերի առումով կայուն լճացում էր, ներքին ռեֆորմների գնալու փորձեր չէին արվում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, հասարակության մոտ վստահության պակաս կա: Առաջին քայլերը պետք է ուղղված լինեին դատաիրավական բարեփոխումներին: Այդ առումով կառավարության ծրագրից հստակ մոտեցումներ էի սպասում, մինչդեռ ընդամենը հանդիպեցի դատական իշխանության անկախությանը չխառնվելու հայտարարությունների: Այդուհանդերձ, նշվածը ևս շարունակում է շատ վիճելի մնալ, որովհետև տարբեր դրվագներ ապացուցում են այն հանգամանքը, որ դատարանները մինչ այժմ շարունակում են որոշակի կախվածության, ազդեցությունների տակ գտնվել: Հետևաբար, այս ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Ունի նաև քաղաքական որոշման կարիք, ըստ որի՝ ինչոր մի պահից իշխանությունները պետք է դադարեն ազդել դատական իշխանության վրա, որովհետև հակառակ պարագայում տարբեր տեսակի որոշումները միշտ կասկածի տակ են դրվելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի