Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դա­տա­րան­նե­րը մինչ այժմ էլ շա­րու­նա­կում են որո­շա­կի կախ­վա­ծու­թյան, ազ­դե­ցու­թյուն­նե­րի տակ գտնվել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

Անցումային արդարադատությունը կտա՞ իրավական պետություն և հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալու երաշխիքը: Անդրադառնալով թեմային՝ մեր զրուցակիցը նկատում է. «Տարբեր երկրներում անցումային արդարադատությունը կոչված է հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ձևավորելուն: Իսկ սա նշանակում է, որ հասարակության տարբեր խավեր անցումային արդարադատության հետ ինչ-որ սպասելիքներ են կապում: Եթե անցումային արդարադատության կիրառման պարագայում հասարակության այս կամ այն խմբի սպասելիքները չարդարացան, ապա այդ հանգամանքը ոչ թե նպաստելու է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլ ավելի շատ է խորացնելու անվստահությունը»:

Էլինար Վարդանյանի խոսքով, իրավական պետություն կառուցելու ճանապարհին ՀՀ հիմնական խնդիրը դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն է: «Առաջին և կարևոր քայլը դատաիրավական բարեփոխումները պետք է լինեին: Այսինքն, հստակ հայեցակարգի սահմանում, ինչպես նաև դրա հիման վրա բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների կատարում: Եվ եթե մենք մի կողմ ենք դնում այս կարևոր խնդիրը և ողջ ուշադրությունը սևեռում ենք անցումային արդարադատության վրա, ապա այս պարագայում դատաիրավական համակարգը ու այդ համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը երկրորդ պլան են մղվում: Այդ ամենի հետևանքով դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը շարունակում է առկա մնալ, ինչն ամենևին իրավական պետության ձգտման նախադրյալ չէ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ նա նկատում է՝ անցումային արդարադատության մասին բազմիցս խոսվել է, բայց, այդուհանդերձ, չի հստակեցվել այն պատկերացումը, թե այն ինչպիսի՞ մոդել է ունենալու:

«Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ անել: Մասնավորապես, այն արդյոք հասարակության մեջ ավելորդ լարվածություն չի՞ բերելու և արդյոք իսկապես ծառայելո՞ւ է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով, որ առանց այդ էլ մեր հասարակության մեջ այսօր շատ լարված մթնոլորտ է՝ հասարակության տարբեր շերտեր գտնվում են բարիկադների տարբեր կողմերում:

Շարունակելով խոսել անցումային արդարադատության մասին և անդրադառնալով այս ընթացքում շրջանառված «մեղավորության կանխավարկածին», «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը», նա նշեց. «Եթե անցումային արդարադատությունը դիտարկվում է որպես դատական համակարգին զուգահեռ որևէ մարմին, դա նշանակում է, որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը, այսպես, թե այնպես, առկա է լինելու: Եթե դա լինելու է վերդատական որևէ մարմին, ապա դա էլ իր հերթին հակասում է մեր Սահմանադրությանը: Ես չգիտեմ՝ նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, որոնք առնչվում են մեղավորության կանխավարկածին, ապա այդ տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է: Առհասարակ տարբեր իրավական հասկացություններ այս պարագայում տարբեր կերպ են մեկնաբանվում և խառնվում են իրար: Մեծ հաշվով, այսպիսի մոտեցման պարագայում, իհարկե, անցումային արդարադատությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ապա երբ ի սկզբանե խոսվեց այդ հասկացության մասին, այն ներկայացվեց բավականին աղավաղված: Տպավորություն ստեղծվեց, որ այն դատարանից անկախ գործընթաց պետք է լինի: Մինչդեռ միջազգային տարբեր փաստաթղթերով սա իր մեջ բոլորովին այլ հասկացություն է պարունակում, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ մեր իրավական կարգավորումները պետք է շատ զգույշ արվեն: Դրանք բացառապես միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է արվեն: Հակառակ պարագայում սա կարող է տարբեր չարաշահումների տեղիք տալ»:

Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո իրավական համակարգում ևս բարեփոխումների հստակ ծրագիր պետք է մշակվեր: «Առհասարակ տարբեր ոլորտներում պետք է բարեփոխումների հստակ փաթեթներ սահմանվեն, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ հարցերի առումով կայուն լճացում էր, ներքին ռեֆորմների գնալու փորձեր չէին արվում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, հասարակության մոտ վստահության պակաս կա: Առաջին քայլերը պետք է ուղղված լինեին դատաիրավական բարեփոխումներին: Այդ առումով կառավարության ծրագրից հստակ մոտեցումներ էի սպասում, մինչդեռ ընդամենը հանդիպեցի դատական իշխանության անկախությանը չխառնվելու հայտարարությունների: Այդուհանդերձ, նշվածը ևս շարունակում է շատ վիճելի մնալ, որովհետև տարբեր դրվագներ ապացուցում են այն հանգամանքը, որ դատարանները մինչ այժմ շարունակում են որոշակի կախվածության, ազդեցությունների տակ գտնվել: Հետևաբար, այս ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Ունի նաև քաղաքական որոշման կարիք, ըստ որի՝ ինչոր մի պահից իշխանությունները պետք է դադարեն ազդել դատական իշխանության վրա, որովհետև հակառակ պարագայում տարբեր տեսակի որոշումները միշտ կասկածի տակ են դրվելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»