Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ դրամական միջոցներ և եկամուտ ունի նախագահի աշխատակազմի ղեկավարը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Էմիլ Տարասյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Ներկայացված հայտարարագրում առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Է. Տարասյանի դրամական միջոցները կազմել են 5 700 000 ՀՀ դրամ և 8500 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում Է. Տարասյանի դրամական միջոցներն ավելացել են: Նշված ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 7 500 000 ՀՀ դրամ և 12 500 ԱՄՆ դոլար:

Նախորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եկամուտների հանրագումարը կազմել է 16 903 646 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 4 809 942 ՀՀ դրամ և 12 093 704 ՀՀ դրամ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan