Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Շուկա՞, թե՞ սրճարան. այս է խնդիրը

Դեռևս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրաժեշտությունը քաղաքում մշտապես զգացվել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթական ֆինանսավորմանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և զարմացել, թե ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար: Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա:

Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա Նոյեմբերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, և այս դեպքում ինչքանո՞վ է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որևէ սրճարան կառուցելու նպատակով:

website by Sargssyan