Փարիզի Աստվածամոր տաճարի մասունքները հաջողվել է փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ գանձեր հաջողվել է փրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր՝ հայտնում է France 24-ը։
Ինչպես հայտնում է Figaro-ն, մասունքները տարհանվում են հրդեհի ճարակ դարձած տաճարից։ «Մենք փորձում ենք պահպանել տաճարի հետեւի մասը, որտեղ գտնվում են ամենաթանկարժեք իրերը, մենք տարհանում ենք դրանք։ Ամենաթանկարժեք իրերն արդեն տեղափոխվել են թաքստոց»,- հայտնել է հրշեջների հրամանատար Ժան Կլոդ Գալեն։
Ֆրանսիայի հրշեջների ներկայացուցիչը հայտնել է, որ տաճաքրի կոնստրուկցիան, հնարավոր է, փրկվել է ամբողջական փլուզումից՝ հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ, հրշեջները հավաքվել են, որպեսզի աղոթեն Սեն Ժուլյեն Լե Պովր եկեղեցու մոտ, որը տաճարից մի քանի հարյուր մետրի վրա է։
Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգեւորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը եւ աղոթել Նոտր Դամի համար։