Կոկո Շանելն իր կյանքում ղեկավարվում էր իր սկզբունքներով, որոնց շնորհիվ նա կարողանում էր անխախտ պահել իր հատուկ, անկրկնելի ոճը: Այս լեգենդար կնոջ գաղտնիքը նրա խելքի մեջ էր, նա լցված էր ազատության նկատմամբ սիրով: Ոմանք նրան ատում էին, իսկ մյուսները՝ սիրում, ոսկե միջին չկար:
Հաջողության հասնում են նրանք, ովքեր անվերապահորեն հավատում են դրան և չեն մտածում ձախողման մասին:
Ինքնավստահությունը, վստահությունը սեփական տաղանդի ու ուժերի նկատմամբ հաջողության գրավականն է: Ոչ ոք քեզ չի նկատի, եթե դու ինքդ չհավատաս ու չսիրես քեզ:
Տանել չեմ կարողանում այն կերակուրը, որն ուտելուց հետո իրեն զգացնել է տալիս:
Կոկոն երբեք շատ չէր ուտում, սիրում էր գինի, ձկնկիթ և շոկոլադ: Նա խստորեն դատապարտում էր գեր կանանց: Սակայն այս արտահայտությունը նաև փոխաբերական իմաստ ունի: Նա չէր սիրում այն տղամարդկանց, ովքեր մեկ անգամ հանդիպելուց հետո, կրկին հիշեցնում էին իրենց մասին:
Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ:
Բոլորը գիտեն Կոկո Շանելի փոքր սև զգեստի մասին, որ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Կոկոն ասում էր, որ պետք չէ գումար, ժամանակ ծախսել մի բանի վրա, որը հարմարավետ չէ և հաճույք չի պատճառելու:
Ինձ համար զզվելի է տեսնել սննդի այն քանակությունը, որն ուտում են ֆրանսիացիները:
Կործանման է դատապարտված այն կինը, ով օծանելիք չի օգտագործում
Կոկո Շանելը խելքահան էր անում բազմաթիվ տղամարդկանց, և դա նրան հաջողվում էր իր օծանելիքի շնորհիվ: Նա ասում էր, որ օծանելիքը տղամարդու սրտի բանալին է: Բոլոր կանանց հորդորում էր օծանելիքը ցանել մարմնի այն հատվածներին, որը նրանք ցանկանում են, որ տղամարդիկ համբուրեն:
Նա այն փառահեղ կանանցից էր, որ իր լեգենդը ստեղծեց իր իսկ ձեռքերվ: