Արդեն գարուն է, իսկ գարնանը մեր ամենավառ տոներից մեկն է՝ Սուրբ Զատիկը: Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են այս տոնը և հատկապես հավկիթ ներկելու պրոցեսը:
Այսօր ներկայացնում ենք հավկիթ ներկելու մի ուրիշ, շատ հետաքրքիր տարբերակ: Սա կկարողանան անել անգամ նրանք, ովքեր խիստ կասկածում են իրենց ուժերին:
Մեզ պետք կգան
- սպիտակ գույնի եփված հավկիթներ,
- 2 գդալ օսլա,
- ջուր,
- նկարով անձեռոցիկներ,
- վրձին,
- ոսկեգույն և արծաթագույն սննդային ներկեր:
Քայլերի հաջորդականությունը.
- ընտրում ենք այն անձեռոցիկները, որոնց վրա կա մանր գեղեցիկ նկար և առանձնացնում ենք ներքևի երկու շերտը,
- կտրտում ենք այն պատկերը, որն ուզում ենք ստանալ,
- վրձինը թրջում ենք ջրով և նկարը փակցնում ձվի վրա,
- շատ զգուշորեն, որ ծալքեր չմնան,
- 40 մլ ջուրը և մի փոքր ցանկացած տեսակի օսլա միախառնեք, տաքացրեք՝ անընդհատ խառնելով,
- ստացված սոսնձանման զանգվածով պատեք ձուն և թողեք չորանա,
- 15 րոպե անց քսեք դեկորատիվ շերտը՝ օսլայի խառնուրդին ավելացնելով ներկը,
- չորացրեք հավկիթները, ցանկալի է ցանցի վրա.
Ստացվում են իսկական գլուխգործոցներ: