Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաղթանակ Շահումյան. «Եթե բո­լո­րը մտա­ծեն գնա­լու մա­սին, այս երկ­րում ո՞վ պետք է մնա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Մշակույթում անորակի և անճաշակի գերիշխանության մասին

Երբ լուսաբանում, խոսում ենք մշակութային անորակ աշխատանքի մասին, սա խրախուսում է անճաշակության զարգացումը: Բացի դա, կրթական համակարգում տեղ է գտել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Իրականում անճաշակության շատացման տարբեր պատճառներ կան: Ստեղծագործող անհատներ կան, որոնք ինքնուրույնություն ունեն և անձեռնմխելի են մնում անճաշակությունից, բայց ընդհանուր միջավայրի, արվեստ սիրող հասարակության գնահատման կուլտուրան է ընկել: Սա միայն իշխանության կամ նախարարության հետ կապված չէ: Այն ազդում է իրավասու կազմակերպությունների վրա, որոնք պատասխանատու են այդ ասպարեզի համար:

Մենք, օրինակ, հիմա ավելի շատ ժամանցային հաղորդումներն ենք խրախուսում, պրոպագանդում: Այժմ ժամանցային ոլորտի գործիչներն ավելի հայտնի են, քան իրական արվեստ ստեղծողները: Այդ բոլորն, իհարկե, ունենում է իր բացասական ազդեցությունը մշակույթի վրա:

Մշակույթի նախարարության գործունեությունը պետք է վերանայվի

Նախարարության լինել-չլինելը ադմինիստրատիվ խնդիր է, բայց շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա՝ երկիրը որոշակի ուշադրություն է դարձնում մշակույթին: Ասում են՝ նախարարությունը վատ է աշխատել, բայց ես այդ նախարարությունը տեսել եմ տարբեր նախարարների օրոք: Խորհրդային տարիներին շատ հարցեր կախված էին անհատներից, բայց կար նաև պետական, համակարգային մտահոգություն արվեստի նկատմամբ: Շատերը կասեն՝ պրոպագանդա էր, բայց դա այլ խնդիր է: Պետական ուշադրությունն իր ազդեցությունն էր ունենում մշակույթի զարգացման, տարածման վրա: 

Հիմա կյանքը փոխվել է, փոխվել են հարաբերությունները: Բայց կարծում եմ, որ ցանկացած պարագայում մշակույթի նախարարությունն անհրաժեշտ է: Ունենք մեծաթիվ մշակութային արժեքներ, որոնք պահպանելու խնդիր կա: Թողնել դա առանձին կազմակերպություններին` այդքան էլ ճիշտ չէ, և չի կարող արդյունք տալ: Այլ հարց է, որ նախարարության գործունեությունը պետք է վերանայվի: Ասպարեզում պետք է կառավարեն մարդիկ, որոնք որոշակի մակարդակ ունեն հասկանալու՝ ինչ է մշակույթը, ազգի և արվեստի պատմությունը, մշակութային միջավայրը: Պարտադիր չէ լինել լավ արվեստագետ կամ երաժշտագետ, այլ պետք է լինել լավ կազմակերպիչ, որը կգիտակցի մշակութային ոլորտի արժևորումը: Դա կախված չէ առանձին չինովնիկից. սա ամբողջ հասարակության խնդիրն է:

Պետք է մնալ երկրում, մասնակից դառնալ երկրի կառուցմանը

Մենք երեսուն տարի սպասեցինք նորմալ կյանք ունենալուն, համբերեցինք, ամեն ինչ տեսանք: Չեմ ուզում անդրադառնալ վատ երևույթներին: Եթե 30 տարի անընդհատ քանդել ենք մեր իրականությունը, մսխել ենք եղած հարստությունը, որը կուտակվել էր ժողովրդի քրտինքով, մի օրվա մեջ հնարավո՞ր է վերականգնել: Ես չեմ կարծում: Բոլորս էլ ուզում ենք միանգամից լավը տեսնել: 

Առաջին հերթին գնացողի «ոտքը պետք է կտրվի», որ նա չգնա երկրից: Պետք է մնա Հայաստանում, մասնակից դառնա այս երկրի կառուցմանը: Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա: Է, թողնենք գնանք, ինչո՞ւ ենք սրա-նրա հետ պատերազմ ու կռիվ սարքում: Սա մեծագույն չարիքներից է:

Կարծում եմ, որ կուսակցական համակարգով երկիրը կառավարելը սպառել է իրեն: Մեր նման փոքր պետությունը կառավարման իր համակարգը պետք է ունենա: Պառլամենտարիզմը բերում է նրան, որ արդյունքում մոռանում են երկիրն էլ, ազգն էլ, և ամեն մեկն ընկնում է իր շահերի հետևից:

Ես չեմ հավատում, որ մարդը, ում վիճակվել է պատմական շրջանում երկրի համար կարևոր գործ անել, դա չի անի: Չեմ ուզում դրան հավատալ:

Իհարկե, չարախոսողներ ու խանգարողներ էլ կան: Փոխանակ ամեն մեկս մի ծառ տնկի, ասում ենք՝ այդքան ծառը սխալ է տնկած, հանում ենք, դեն նետում: «Թաթալաբազությունը» կերել է մեր երկիրը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չ