Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սո­ցի­ա­լա­կան լար­վա­ծու­թյան ստվերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նախօրեին վաղ առավոտից «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները փակել էին դեպի գործարան տանող ճանապարհը: Գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին ծանուցել է, որ երկու ամսից ազատվելու են աշխատանքից: Գործարանի հնարավոր փակման պատճառը շատ ավելի ցածր ինքնարժեք ունեցող իրանական ցեմենտի հետ մրցակցության ոչ հավասար պայմաններն են։ Սա ոչ միայն պաշտոնական, այլ նաև իրական վարկած է, որը հաստատում են ինչպես կառավարության ներկայացուցիչներն, այնպես էլ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը։

«Արարատցեմենտի» պատմությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, որովհետև խոսքը վերաբերում է հազարից ավելի մարդկանց աշխատանքին, երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող գործարանի ճակատագրին։ Պատահական չէ, որ «Արարատցեմենտի» շուրջ ծավալվող իրադարձություններին նախօրեին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն էսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, կառավարությունը էսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի: Որովհետև կառավարությունը գործում ա ժողովրդից ստացած մանդատով և գործելու ա էնքան ժամանակ, քանի դեռ ունի էդ մանդատը: Մենք մանիպուլ յացիաներով իշխանություն չենք պահելու: Իսկ էդ խնդիրը արդեն գործատուի և աշխատողների խնդիրն է»,- ասել է նա։

Տեսականորեն վարչապետը գուցե ճիշտ է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսական հեղափոխության օրակարգ հռչակած իշխանությունը պարտավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական միջավայր, ինչի հետևանքով չեն տուժի հազարավոր մեր համաքաղաքացիները, այլ խոսքով՝ վարվող քաղաքականությունը կծառայի մարդկանց, նրանց բարեկեցությանը։ Ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է, ըստ որի՝ կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չի դրվելու։ Ուշագրավ է, որ սկզբում կառավարությունն այլ դիրքորոշում է ունեցել, ինչը, սակայն, վերանայվել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորների պնդումներից հետո։ Ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանը երեկ ակնարկել է, որ իշխանության դիրքորոշման փոփոխությունն ամենևին էլ թափանցիկ մոտիվների հենքով տեղի չի ունեցել. «...Իսկ եթե իրենք որոշում են կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրն են լուծում և պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»։

Սակայն խնդիրը շատ ավելի գլոբալ է ու վերաբերում է կառավարության որոշումների կամ նախաձեռնությունների որակին, դրանցում ռիսկերի հաշվառմանն՝ առհասարակ։ Չգիտեմ՝ պրոտեկցիոնիզմն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ եթե կառավարությունը որոշել է բարձրացնել ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, ապա դա արել է երկրի տնտեսության, տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով։ Հենց այստեղ էլ սկսվում է հակասությունը։ Կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է, այսինքն՝ եթե ներկրվող ցեմենտի մաքսատուրքը բարձրացվում է, կլինկերինը՝ ոչ, ապա կառավարության նախաձեռնությունը կորցնում է իր իմաստը ու թերևս նաև ակտուալությունը։ Սա հասկանալու համար պետք չէ անգամ տնտեսագետ լինել կամ մասնագիտական գիտելիքներ ունենալ։ Այսինքն՝ դարձյալ հարկադրված ենք արձանագրել, որ իշխանությունը կայացնում է որոշումներ, որոնց ռացիոնալությունն ու ռիսկերը հաշվարկված չեն։

Նույն տրամաբանությունը գործում է «Սպայկայի» պարագայում։ Որևէ մեկս չենք խրախուսում հարկեր թաքցնելը կամ ստվերում աշխատելը, լրիվ ընդհակառակը, սակայն ակնհայտ է՝ նույն «Սպայկային» կարելի էր առաջարկել հարկային անբարեխղճությունը վերացնելու ավելի փափուկ մեխանիզմներ, որոնք թույլ կտային շրջանցել ընկերության հնարավոր սնանկության ռիսկերը։ Ի վերջո, «Սպայկայի» սնանկությունից պետությունը հաստատ չի շահելու. մի կողմից՝ գործազուրկ են դառնալու հարյուրավոր մարդիկ, ինչն այնքան էլ չի տեղավորվում տնտեսական հեղափոխության տրմաբանության մեջ, մյուս կողմից՝ գոնե այս տարի վտանգվելու է գյուղատնտեսական ապրանքների մթերման գործընթացը։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ շաբաթների ընթացքում խելամիտ է շուկայում այնպիսի ընկերությունների հայտնվելը, որոնք իրենց ենթակառուցվածքներով կամ հնարավորություններով կարող են այլընտրանք լինել «Սպայկային» կամ լրացնել նրա բացը։ Գյուղատնտեսության ոլորտում այս տարի օբյեկտիվորեն առաջանալու են նաև որոշակի համակարգային խնդիրներ՝ գյուղատնտեսության նախարարության լուրծարման հետևանքով։ Ասածս այն է, որ կառավարությունը ցանկացած որոշում ընդունելիս պետք է հաշվի նստի իրականության, ավելի լայն համատեքստի հետ, հաշվարկի իր քայլի դրական էֆեկտները, ռիսկերը։ Հակառակ պարագայում՝ մշտապես բախվելու ենք մի իրականության հետ, երբ գտնվում են կիսատպռատ, լավագույն դեպքում՝ իրավիճակային լուծումներ, որոնք կա՛մ տեսանելի ռիսկեր են ծնում, կա՛մ էլ արագ խմբագրվում ու վերանայվում են կառավարության կողմից։ Առհասարակ՝ այս կառավարությունն աչքի է ընկնում մի կողմից՝ չմտածվածությամբ, մյուս կողմից՝ հետևողականության բացակայությամբ, ինչը հենց ինստիտուցիոնալ մոտեցումների բացակայության հետևանք է։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Նաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»