Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Իսկ ովքե՞ր են «մեղավորներն» ու շահարկողները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արարատ Միրզոյանը Վյաչեսլավ Վոլոդինի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունները Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի». Նիկոլ Փաշինյան Արմավիրի մարզում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, կնոջն ու ելակ վաճառողին. Shamshyan.com Արարատ-Արմենիան Գյումրիում հաղթեց Շիրակին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին» Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է Առաջարկում եմ վերջ տալ Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում․առաջադրվել է նաև Սաակաշվիլիի կինը Ամեն մեկը՝ իր կարևոր դիրքում

Ե՞րբ կթան­կա­նան մե­քե­նա­նե­րը Հա­յաս­տա­նում

car.ru-ն «Արտասահմանյան ավտոմեքենաների ներկրումը Հայաստան աճել է ավելի քան մեկ ու կես անգամ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում օրվա ընթացքում մաքսային հսկողություն է անցնում մոտ երեք հարյուր ավտոմեքենա: Այդ մասին հայտարարել է «Արարատյան» մաքսային տերմինալի ղեկավար (արդեն նախկին-խմբ.) Կարեն Բաբայանը: Տարվա սկզբից հաշված՝ Հայաստանում տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալը կազմել է մոտ 23 հազար միավոր: Համեմատած 2018 թվականի առաջին եռամսյակի հետ՝ ներմուծումների աճը կազմել է ավելի քան 60%: Փորձագետների կարծիքով, ներմուծման աճը պայմանավորված է այս կովկասյան հանրապետության՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ: Հայաստանին հնարավորություն է տրվել մինչև 2019 թվականի վերջը տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում պահպանել մաքսային վճարների նախկին մակարդակը: Այնուհետև այդ պայմանները կվերանայվեն: Սա հուշել է երկրի բնակիչներին շտապ կարգով արտասահմանյան մեքենաներ ներմուծել: Մինչ օրս մեքենայի ներմուծումը սեփականատիրոջ վրա արժենում է դրա արժեքի 10 տոկոսը: Մյուս տարի նոր սակագին կգործի: Դա կկազմի 0,4-ից մինչև 3,2 եվրո՝ շարժիչի հզորության մեկ խորանարդ սանտիմետրի հաշվով: Այսպիսով, մոտավոր հաշվարկներով, մեկ և կես հազար խորանարդ սանտիմետր շարժիչի հզորությամբ մեքենայի «մաքսային ձևակերպումը» սեփականատիրոջ համար կարժենա առնվազն 600 եվրո կամ մոտ 328 հազար դրամ (մոտ 43,7 հազար ռուբլի): Ավելի անբարենպաստ տարբերակի դեպքում այն կկազմի մոտ 4,8 հազար եվրո՝ ավելի քան 2,6 մլն դրամ (մոտ 350 հազար ռուբլի): Գումարի չափի որոշման մեջ հաշվի է առնվում նաև մեքենայի տարիքը և հզորությունը:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan