Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Չինաստանում փորձարկվել է աշխարհի առաջին ռազմական ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը

Չինաստանը փորձարկել է աշխարհի առաջին ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը, որն ստեղծվել է քիչ տեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված է ծովային դեսանտի՝ հակառակորդի ափ հասնելու համար:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, փոքրածավալ մոտորանավակը ստացել է Marine Lizard («Ծովային մողես») անվանումը: Այն համալրված է դիզելային շարժիչով, իսկ երկարությունը կազմում է 12 մետր: Մոտորանավակն ունակ է 50 հանգույց արագություն (92,6 կմ/ժամ) զարգացնել ջրում և 20 կմ/ժամ՝ ցամաքով տեղաշարժվելիս, որը նավակի տակից դուրս գալիս իրականանում է թրթուրավոր շղթաների օգնությամբ:

Ինքնագնաց սարքի գործունեության առավելագույն հեռավորությունը կազմում է 1200 կմ: Մոտորանավակի սպառազինումը կազմված է երկու գնդացիրից և հականավային և զենիթային հրթիռների համակարգից:

website by Sargssyan