Ոչ վաղ ժամանակներում Ճապոնիայում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մոշի տերևները պարունակում են 22 անգամ ավելի շատ կալցիում, քան կաթը։ Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր ունեն լակտոզ (կաթնաշաքար)։
Բացի դա, մոշի տերևները ունեն բազմաթիվ օգտակար հատկություններ։
Մոշի տերևները հարուստ են С վիտամինով, որն էլ հրաշալի դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների և արյունատար անոթների վրա։
Բացի դա, մոշը ամրացնում է իմունիտետը։ Այն հրաշալի օգնում է բուժել ֆարինգիտը, տոնզիլիտը, բրոնխիտը և այլն։
Ինչպես նաև այս հատապտուղը նվազեցնում է մազաթափությունը, դանդաղեցնում է ճաղատությունը, ազատում է լուծից։
Սա նաև լավ միջոց է գլխացավերի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
Մոշի տերևները նաև կարող են կարգավորել՝ խոլեստերինի մակարդակը, աղիքների աշխատանքը։ Այն նաև կանխում է դիաբետը, հիպերտոնիան և պայքարում է ճարպակալման դեմ։
Ինչպե՞ս պատրաստել այպիսի թեյ։
Ձեզ հարկավոր է՝
- 1 ճաշի գդալ մոշ,
- 1 լիտր ջուր
Այն պատրաստելը շատ հեշտ է
Առաջին հերթին եռացրեք ջուրը։ Երբ ջուրը եռա, հեռացրեք կրակի վրայից և անմիջապես ավելացրեք մոշ։ Թողեք, որ ըմպելիքը սառի։
Երբ թեյը սառի, կարող եք խմել, սակայն առանց շաքարի փոխարինիչի։
Թեյը պահպանեք սառնարանում կամ թերմոսի մեջ՝ 1 օրից ոչ ավել։ Թեյի թարմությունը շատ կարևոր է։