Խմորին մի քիչ օղի ավելացնելը շատ տնային տնտեսուհիների հին ավանդույթն է, նրանց յուրահատուկ գաղտնիքը: Շատ հայտնի է չեբուրեկիի բաղադրատոմսը՝ խմորի մեջ քիչ քանակությամբ ալկոհոլով, ինչի շնորհիվ եփլիս այն շերտավորվում է, իսկ վրան փուչիկներ են հայտնվում՝ ինչպես դրսում վաճառվող չեբուրեկիներն են լինում:
Պարզվում է, օղին նպաստում է, որպեսզի ցանկացած խմոր, ինչպես թթխմորով պատրաստվող, այնպես էլ առանց թթխմորի, լինի ավելի փխրուն: Դրա շնորհիվ հացաբուլկեղենն ու թխվածքները լինում են ավելի փքուն և ավելի երկար են պահպանում թարմությունը: Սպիրտի հոտը թող ձեզ չվախեցնի, քանի որ այն եփելու ընթացուք ամբողջովին գոլորշիանում է:
Այսպիսով, եթե որոշել եք փորձարկել «հարբած » խմորի բաղադրատոմսը, ապա ձեզ կծանոթացնենք պատրաստման մի քանի խորամանկությունների հետ:
Ինչպես հունցել խմորը օղով
- Խմորը պատրաստելուց հետո դնել այն 2 ժամ տաք տեղ կամ սառնարանում:
- Խմորի մեջ կարող եք ավելացնել ցանկացած ալկոհոլ կամայական քանակությամբ, սակայն նվազագույնը պետք է լինի 1թ/գ, իսկ առավելագույնը 1 ճ/գ 1 կգ խմորին:
- Բոլոր բաղադրիչները պետք է լինեն ոչ սառը, ցանկալի է սենյակային ջերմաստիճանի:
- Կարելի է պատրաստել հատուկ էսենցիա 70%-անոց սպիրտով շաֆրանի կամ ցիտրուսակեղևի հետ: Այս դեպքում խմորը ոչ միայն փքուն է ստացվում, այլև հաճելիորեն բուրում է:
- Օղին ավելացրեք հեղուկ բաղադրիչների մեջ, խառնեք, ապա լցրեք ալյուրի մեջ:
Օղով կամ կոնյակով հունցած խմորը լինում է շատ ավելի փքուն և բազմաթիվ ծակոտիներով: