Թզի մուրաբան սիրված և օգտակար մուրաբա է: Այն շատ համեղ պատրաստելու համար անհրաժեշտ է.
Բաղադրամասեր`
թուզ — 1 կգ,
շաքարավազ — 1 կգ,
ջուր — 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1.Վերցնել թզի դեղին տեսակը, լավ լվանալ, կտրել կոթունները և պատառաքաղով երկու կողմից ծակել:
2.Ընդհանուր հյութի վրա ավելացնել կես բաժակ ավել ջուր:
3.Հեռացնել հյութը և հովացնել, թողնել՝ սառչի, լցնել թուզը հյութի մեջ, բայց դնել շատ մարմանդ կրակի վրա:
4.Եփելու ընթացքում անընդհատ խառնեք և հետևեք պատրաստման ընթացքին:
5.Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել:
6.Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե հյութն արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել:
Սառելուց հետո լցնել բանկաները: